«Ես դեռ նման տեղեկություն չունեմ». Կապանի քաղաքապետը՝ հանձնվող տարածքների վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
«Լուր կա, որ հենց էս պահին հանձնվում է Կապանի ուղղությամբ Կովսական-Զանգելանից մնացած հատվածը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԵՊՀ ռազմավարական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:
Ավելի ուշ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ տեղեկացրել էր. «Դավաճան վիժվածքը սկսեց հանձնել Սյունիքը: Հանձնում է Գորիս-Կապան և Կապան-Մեղրի (Շիկահող) ճանապարհներից հատվածներ: Վտանգված է Շիկահողի արգելոցը և Սոսու պուրակը, քանի որ չգիտենք՝ վիժվածքը որքա՞ն տարածք է որոշել հանձնել Սյունիքից»:
168.am-ն այս և համացանցում տարածվող այլ տեղեկությունների մասին մեկնաբանություն խնդրեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից:
«Ես դեռ նման տեղեկություն չունեմ»,- ասաց Կապանի քաղաքապետը:
Հարցին, թե արդյո՞ք պաշտոնական հավաստիացումներ տրվել են Կապանի անվտանգության հետ կապված, ինչի մասին պարբերաբար մտահգություններ եք արտահայտել, նա պատասխանեց. «Ոչինչ չկա, ոչ մի տեղեկություն չունեմ, տեսնենք դեռ»:
Թեմայի վերաբերյալ ցանկացանք լսել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի մեկնաբանությունը, մարզպետարանից տեղեկացրին, սակայն, որ նա այս պահին Երևանում խորհրդակցության է: Փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ կապ հաստատել չստացվեց: