Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, սրանում կարող եք համոզված լինել, հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում․ այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ազատամարտիկ Գագիկ Համբարձումյանն այսօր պահեստազորի մի խումբ սպաների հետ Եռաբլուրում է, որպեսզի թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր։ Հավաքվածների կարծիքով՝ պատերազմում պարտության և 5 հազարից ավելի զոհերի պատճառը Նիկոլ Փաշինյանն է։
«Նա մեր ազգային արժանապատվությունը հավասարեցրեց 0-ի ու իրավունք չունի մտնել Եռաբլուր». զոհվածի քույր
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաեւ 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։
Զոհվածների հարազատներն ու ազատամարտիկները թույլ չեն տալիս, որ Փաշինյանը մտնի Եռաբլուր. ՈւՂԻՂ
Պետական ապարատում իսկական տեռոր է. վաղ առավոտից զանգում են մարդկանց՝ պարտադրելով ներկայանալ Փաշինյանի երթին։ Պետական աշխատողների ներկայությունը ապահովելու պարտականությունը դրված է Բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանի վրա:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում՝ այս պահին լոկ իր «վարկանիշը» պահելու և արդարացի բողոքը նվազեցնելու նպատակով խոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, որոնց տակ հասկանում է Հայաստան-Ադրբեջան խորհրդային նախկին սահմանը։
Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետեւանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, եւ այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված:
Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է։
Ձեզ այսօր տանում են դարձնելու մարդասպան, հողատու, անհայրենիք ու թուրքի առաջ ծնկած։
Գործընթացը սկսված է. գլխավոր դատախազի ցուցումով «Նիկոլ Փաշինյանի դեմ» հարուցված քրեական գործում ներգրավվեցի որպես վկա։
Այսօր նիկոլի հետևից գնալով դուք ձեր ստորագրությունն եք դնում նրա բոլոր դավաճանական փաստաթղթերի տակ: Ու ես խոստանում եմ հիշել ձեր բոլորի դեմքերը, պահել ձեր նկարները ու որոշ ժամանակ անց հատիկ առ հատիկ՝ պատմել թե ով եք դուք և ինչ եք դուք:
Այսօր մեր պատմության վերջին 100 տարվա ամենախայտառակ դավաճանը դուրս է գալու մարդամեջ։
Աթոռից կառչած այս չարիքը շահագործում է նույնիսկ մեր ժողովրդի վիշտն ու ցավը։
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ օրենք է ստորագրել, որով ռուսաց լեզվին ազգամիջյանի կարգավիճակ է վերադարձվում հանրապետությունում:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը դեկտեմբերի 18-ին սեւ ցուցակում կավելացնի Չինաստանի շուրջ 80 ընկերություններ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Այսօրվանից Հայաստանում ու Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ՝ պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը ոգեկոչելու նպատակով։ Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելու բացատրությունն այն է, որ այդ օրը լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի 40-րդ օրը։ Իրականում նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի 40-րդ օրը սուգ հայտարարելն ունի ենթագիտակցական խորհրդանշականություն։
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճն առաջին անգամ գերազանցել է 33 հազարը:
«Թե բացի այդ տխրահռչակ կապիտուլյացիոն փաստաթղթից, էլ ի՞նչ ներքին պայմանավորվածություններ կան, պետք է հասկանալ, իսկ հասկանալու համար միակ փաստացի վիճակը, որ մենք կարող ենք գնահատել, այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին ձեռքերը վեր են բարձրացրել, քաշվել են մի կողմ և դաշտը միայն թողել են ադրբեջանցիների առաջ: Իսկ ախորժակը ուտելուց է բացվում: Այս օրհասական իրավիճակից դուրս գալու միակ ելքը իշխանափոխությունն է, քանի դա տեղի չի ունեցել, որևէ պետական մարմին չի գործում և, ընդհակառակը՝ ծառայում է թշնամուն»:
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները հաստատել են մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը:
Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հիվանդացել է կորոնավիրուսով, ինքնամեկուսացման ռեժիմ է անցնում Վերսալում, նրա կինը՝ Բրիժիտը, մնացել է Ելիսեյան պալատում:
Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է մարդու պրոֆեսիոնալիզմից, եթե մարդիկ միայն քաղաքական նկատառումներով են աթոռներ ստանալու, ապա այդ ամենը, նրա կարծիքով՝ կառավարման արդյունավետությունը չի բարձրացնելու։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստաման ավարտին սպասում է 2021 թվականի սկզբին:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ կփակի ցամաքային սահմանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը ՝ երկու երկրներում COVID-19 դեպքերի աճի պատճառով:
«Եթե դու հակառուսական կեցվածք ես ընդունում, ապա դու դառնում ես Թուրքիայի պոլիգոնը, ուստի ստացվում է, որ իրականացվում է թուրքական պրոյեկտ, որի գինը եղավ Արցախը, իսկ հիմա շարունակվում է և կլինի Հայաստանը, որովհետև բազմիցս ասվել է, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, հիշենք Կիլիկիայից ֆրանսիական զորքերի դուրսբերումը. ոչինչ չի փոխվել։ Վարչապետը այսպես գուցե շանտաժ է անում, որ Ռուսաստանն իրեն պաշտպանի, բայց ավելի հավանական է, որ սա քաղաքականություն է, որի արդյունքում Հայաստանը դառնալու է Թուրքիայի պոլիգոն»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսական Свободная Пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը:
Հարգելի սյունեցիներ, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: