Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 33.000-ը
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճն առաջին անգամ գերազանցել է 33 հազարը: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտը (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը):
Չնայած դաշնային կառավարության կարանտինային միջոցներին, վերջին 24 ժամում Գերմանիայում վարակվել է 33 777 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի ամբողջ ընթացքում: Հիվադնության հետեւանքներից մահացածների թիվը մեկ օրում աճել է 813-ով: Ընդամենը մինչ օրս արձանագրվել է 24 938 մահացու վախճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: