Որևէ քաղաքական ուժ իշխանության գալու համար ներկայացնում է իր ծրագրը (խոստումները), թե ժողովրդի մեծամասնության քվե ստանալու պարագայում ինչ է ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ անելու։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել:
Տելեգրամյան «Մեդիապորտ» ալիքը գրել է, որ Երևանի քաղաքապետարանում բունտ է, աշխատակիցները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը: 168.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ պահանջն այլ է:
Ժամը 17։00-ին Թումոյի այգուց մեկնարկել է «Նիկոլ, հեռացիր» արժանապատվության երթը։ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դիմելով երթի մասնակիցներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր աթոռից, որպեսզի ավարտին հասցնի իր դավաճանական ծրագիրը։
«Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նշում է, որ «մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:
Հիշեք, որ վտանգված է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Հայրենիք, որի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայեցին մեր ծառայակից ընկերները։ Ամենուր որդեկորույս ծնողներ, այրիացած կանայք և միակողմանի որբացած երեխաներ են։
Երևանը՝ այս պահին
Երևանի քաղաքապետարանում բունտ է. աշխատակիցները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է «Մեդիապորտ» ալիքը՝ տարածելով այս լուսանկարները։
Րոպեներ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իմ ձերբակալման իրավաչափ լինելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը:
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Մեկ անգամ ևս նկատեմ, որ սահմանադրագիտության և քաղաքագիտության տեսանկյունից այս ակնհայտ անհիմն ու դեմագոգիկ դրույթը Սահմանադրության 2-րդ հոդվածում հայտնվեց զուտ խորհրդային գաղափարախոսության իներցիայի ուժով, և պատահական չէ, որ այսպիսի դրույթ պահպանվել է ևս երկու երկրում՝ Կուբայում և Չինաստանում։
Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող, PanARMENIAN.Net ին ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա «Մեծ ասուլիս»-ի ընթացքում կարևորեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հրադադարի հայտարարությունը։ Նրա որակմամբ, ամենակարևոր արդյունքը, որը տվել է այդ հայտարարությունը՝ դադարեցրել է մարդկանց մահերը։
«Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթում որևէ տառ չկա Սյունիքի մասին». Արփինե Հովհաննիսյան
«Հենց այսօր Փաշինյանը թուրքին գրկաբաց ընդունում է Սյունիքի մատույցներում». Գեղամ Մանուկյան
«Իշխանությունները քաղաքացիներին զրկում են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում տեղեկատվական բլոկադա է։
«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, թե ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնել:
«Մենք վերադառնում ենք նույն վիճակին ու նույն դիրքերին, ինչ 90-ականներին էր անհանգստացած եմ այն ամենից, որ կարող է նույն իրողությունները կրկնվեն, ինչ եղել է այն ժամանակ, և դրանով իսկ սկսվի նոր պատերազմ։ Այն ժամանակ կոնֆլիկտն առաջացել է նրանից, որ թուրքերի կողմից տարբեր հանցագործություններ էին կատարվում, հայերին էին սպանում, առևանգում, սեփական միջոցներն էին յուրացնում և այլն»,- հավելեց նա։
«Ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է»,- այս մասին քիչ առաջ իր ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, Թուրքիայի դերակատարությանն ու ՌԴ շահերին ռեգիոնում։
«Մոսկվայի դիրքորոշումը հետևյալն է՝ կարգավորում է առանց արյունահեղության». Պուտինը՝ ԼՂ խնդրի մասին
«Նիկոլ, հեռացի՛ր» բազմահազարանոց երթը՝ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները իբր Միջերկրական ծովում հակամարտությունների բորբոքման մեջ, հիմնավորված չեն, ոչ մի փաստ չի ներկայացվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Մի խումբ իրավապաշտպաններ այսօր ՀՀ զինդատախազության շենքի դիմաց պահանջում էին, որպեսզի զինվորական դատախազն ընդունի իրենց և պատասխանի իրենց հուզող մի շարք հարցերի, որոնք առաջացել են արցախյան պատերազմից հետո։
«44 օր մուտիլովկա ենք լսել, հիմա շարունակում են նույն ձևով». սյունեցիները դեմ են Կապանի կարևոր բարձրունքները թշնամուն հանձնելու ՀՀ կառավարության որոշմանը։
Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները։
«Ինչ վերաբերում է փաստաթղթի իրավական կարգավիճակին, այն ըստ էության մեր ներպետական օրենսդրության իմաստով առոչինչ փաստաթուղթ է, որովհետև մեր Սահմանադրությունն ունի հատուկ ներդրված հակակշռման և զսպման մեխանիզմներ, որպեսզի կանխվի մեկ անձի կողմից գնալ նմանատիպ իրավիճակների։ Այս պայմաններում պետք է իրավական համակարգը հետևողական լիներ և առնվազն մեկուսացներ գերագույն դավաճանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար»,- հավելեց սահմանադրագետը։
Պատերազմի ընթացքում, կորցնելով հազարավոր երիտասարդների կյանքեր, հազարավոր երիտասարդներին էլ դարձնելով հաշմանդամներ, խոցվեց մի ՉԾՆՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ: ՍԵՐՈՒՆԴ , որը կարող էր լինել 21 դարի, Հայ Ազգի, Նոր Հայաստանի , Հայրենանվեր , Արժանապատիվ Զավակներ: Խոցվեց հազարավոր երեխաների կյանքեր ամբողջ Հայությանը պատճառելով հոգեկան աննկարագրելի մեծ ցավ։
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
«2018թ. ժողովրդական շարժումն այն համոզումն էր ներշնչում, որ իշխանափոխության արդյունքում կստեղծվեն երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, կմերժվեն արատավոր բարքերն ու մեր հասարակությունը կունենա բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու նպաստավոր պայմաններ: Արվեստի բնագավառի մշակներս արդարացիորեն սպասում էինք, որ կգնահատվի ստեղծագործող ու արարող անհատը, որ երկրում կստեղծվի իրական մշակութային մթնոլորտ, որ քաղաքական էլիտայի կողքին՝ մշակութային էլիտան կունենա իր խոսքը տեղ հասցնելու հնարավորություն: Ավաղ, մեր սպասումները չարդարացան:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: