Թուրքիան հեռախոսազանգերի տևողությամբ Եվրոպայում 1-ինն է

Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կենտրոն»-ի (BTK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մեկ անձի ամսական հեռախոսազրույցների միջին տևողությունը հասնում է 455 րոպեի (7.5 ժամ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս ցուցանիշը գրեթե կրկնակի է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներում գրանցված միջին ցուցանիշին: Այն է 239 րոպե։

Թուրքիային հաջորդում են Նորվեգիան՝ 377 րոպե և Խորվաթիան՝ 322 րոպե խոսելաժամանակով։

Նշվում է, որ զանգերի ընթացքում քաղաքացիները հիմնականում կիսվում են ուրախությամբ, երբեմն՝ իրենց խնդիրներով, իսկ շատ հաճախ պարզապես հարցնում են՝ «որտե՞ղ ես»։

Տեսանյութեր

Լրահոս