«Իմ տեղեկություններով՝ պահանջը վերաբերում է քաղաքապետարանի աշխատակազմի պատշաճ վարձատրությանը». Դավիթ Խաժակյանը՝ Քաղաքապետարանում բունտի մասին

Տելեգրամյան «Մեդիապորտ» ալիքը գրել է, որ Երևանի քաղաքապետարանում բունտ է, աշխատակիցները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը: 168.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ պահանջն այլ է:

«Իմ տեղեկություններով՝ պահանջը վերաբերում է քաղաքապետարանի աշխատակազմի պատշաճ վարձատրությանը: Մենք այս երկու տարիների ընթացքում տեսել ենք, թե քաղաքապետն ինչպես է իր մերձավորներին շռայլորեն մեծ, չտեսնված մեծ պարգևատրումներ տալիս, իսկ այն վճարը, որը մշտապես արվում էր տարեվերջին աշխատակազմին, այս տարի քաղաքապետը հրաժարվել է անել, որը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը»,- ասաց Խաժակյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նշեց, որ իր տվյալներով՝ վաղը շարունակվելու է:

«Ենթադրում եմ, որ այսօր պարզապես աշխատակիցները  հավաքվել են միասին, հավանաբար ձևակերպել են իրենց խնդիրները, և իմ տեղեկություններով՝ վաղը շարունակվելու է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031