Եվրամիության խորհուրդը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը պաշտոնապես երկարացրել է «Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների» դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադրության պատճառով:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։
Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը․․․
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ շատ են հարցնում, արդյո՞ք մասնակցելու եմ Եռաբլուր գնացող երթին 19.12.2020 թվականին։ Կպատասխանեմ շատ կարճ.
«Հրապարակ» թերթը գրում է․ «Խառնաշփոթ է ոչ միայն մեր երկրում, այլեւ մեր մտքերում ու հոգիներում։ Բայց ամենակարեւորը՝ մեծ թվով հարցեր են ծագում, որոնց պատասխան տվող չկա։ Պե՞տք է լինի մեկը, ով հասկանալի լեզվով բացատրի, թե, վերջապես, որ տարածքներն են «թղթով» հանձնվել Ադրբեջանին, եւ որոնք են «զոռով» վերցնում մեզնից։ Կա՞ որեւէ հստակ պայմանավորվածություն այս հարցում, թե՞ հարեւանի հետ մի մետրի համար տասնյակ տարիներ դատարաններում կյանքը մաշող հայերը որոշել են հարյուրավոր կիլոմետրեր հանձնել հենց այնպես՝ առանց թուղթ ու թամասի։
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14 հոդված):
«Իրատես» թերթը գրում է. «Պատերազմում պարտություն կրելուց, նոյեմբերի 9-ի ամոթալի ու խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունն այս օրերին զբաղված է «հույժ կարեւոր» գործով՝ Ընտրական օրենսգիրք է բարեփոխում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովում գրում ու ջնջում են, Սորոսի գրասենյակից սնվող կազմակերպությունից հյուրեր են կանչում, քննարկումներ ու վերլուծություններ անում, որ, իրենց ասելով, անթերի ու իրենց նման ժողովրդավար նախագիծ ստանան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց:
Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երեւան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, եւ ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ երկրի N1 պաշտոնյան ի լուր աշխարհի, բացահայտ ցինիզմով հայտարարում է, որ երկրում ստեղծված իրավիճակի համար ինքը N1 պատասխանատուն է, բայց N1 մեղավորը չէ, միևնույն է, շատ շուտով երկրի N1 պատասխանատուն իր թիմի հետ միասին N1 պատասխանատվության կրողն է լինելու օրենքի ողջ խստությամբ ՝ հայոց պետականությունը անկման եզրին հասցնելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։
«Իրատես» թերթը գրում է. «Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։
«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում և այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաև «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։
Ալյասկայի նահանգի հոսպիտալում երկրորդ բուժաշխատողի մոտ է ալերգիկ ռեկացիա առաջացել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակել են ԱՄՆ-ի Pfizer ընկերությունը եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ը:
Սերբիա մուտք գործելու համար այժմ կպահանջվի ներկայացնել COVID-19-ի բացասական ՊՇՌ-թեստ:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել կիբեռանվտանգության օպերատիվ կենտրոնների ցանց՝ արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ՝ կիբեռհարձակումների հայտնաբերման եւ դրանց հակազդման համար:
Վիետնամը դեկտեմբերի 17-ին սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա:
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո:
«Պրեսսինգ» հաղորդաշարին տվախ հարցազրույցում ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է ընդդիմության վարչապետի թեկնածոը ընտրվել հենց Վազգեն Մանուկյանը։
«Երբ մենք GPS արբանյակային ընդունիչներով կատարում ենք չափումներ՝ ստանում ենք սանտիմետրիկ ճշտություն, իսկ եթե GPS-ն իր ձեռքն է վերցրել ինչ-որ ոչ կոմպետենտ մարդ, միանշանակ կարող է սխալվել: Այստեղ պետք է հասկանալ, որ GPS-ն ինքնին սահման չի որոշում, միայն ցույց է տալիս դաշտում այն կոորդինատի տեղադիրքը, որը մուտքագրել եք: Եթե նպատակ ունեք սահմանը սխալ դնել, ապա կարող եք մուտքագրված կոորդինատում ինչ-որ շեղում մտցնել և ստանալ ձեր ուզածը»,- նշեց Շահեն Շահինյանը՝ հավելելով, որ վարչապետի հարցազրույցում կային այն քայլերի մի մասը, որոնք իրենք բարձրաձայնել են:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունը` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ինքը չպետք է այդ քայլին գնա: Թող մեր սգացող մայրերն իրենց երթը կազմակերպեն, գնան, սգան Եռաբլուրում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բախումներ չլինեն: Մենք խորհուրդ ենք տալիս իրենց չգնալ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվում է կառուցել Իգդիր-Նախիջևան գազատար. այն դառնալու է ավելի մեծ գազատարի հիմքը, որը Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են կառուցել Մեղրիի միջանցքով։ Արդեն մտահոգություններ կան, որ այդ դեպքում գազատարի «անվտանգությունն» ապահովելու նպատակով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ունենալու են լեգիտիմ հիմք գազատարի տարածքն իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելու։