ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները ժամանում են Սարդարապատի հուշահամալիր:
Վաղ առավոտից, ինչպես նախորդ տարի, Նիկոլ Փաշինյանի ժամանմանը ընդառաջ փակ են դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող բոլոր ուղիները։ Դրանք հսկվում են ոստիկանության մեծաթիվ ծառայողների, ինչպես նաև հենց Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար նվիրական են մեր ազգային հոգևոր, մշակութային արժեքները, մեր լեզուն ու պատմությունը, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, հավատարիմ են այդ արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը:
Նշենք, որ 168.am-ի թղթակիցը 07:30-ից Սարդարապատի հուշահամալիրի տարածքում է, այդ ժամին արդեն իսկ անցակետերը տեղադրված են եղել: Նախնական տեղեկություններով Փաշինյանի այցը նախատեսված է 9:00-ին:
Գազի ու նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները հերթական անգամ ռեկորդային աճ են արձանագրել, չնայած արեւմտյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են՝ փորձելով վնաս հասցնել ռուսաստանյան տնտեսությանը: Այդ մասին ամերիկյան Oil Price պորտալի համար հոդվածում գրել է վերլուծաբան Ռոբերտ Ռափիրը:
Թուրքական «Yöneylem araştırma» սոցիոլոգիական ընկերության համակարգող Դերյա Քյոմուրջյուն ներկայացրել է մայիսին ընկերության անկացրած սոցհարցումների արդյունքները: Ըստ մասնագետի՝ դրանք ցույց են տալիս, որ 2018-ին նախագահ Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 20%-ն այլևս չի պատրաստվում կրկին ձայն տալ Թուրքիայի ներկայիս նախագահին:
Ռուսաստանն արդեն այն երկրների թվում է, որտեղից տուրիստական խմբերի ընդունումը Ճապոնիան այս տարվա հունիսի 10-ից կսկսի առանց կարանտինային պահանջների եւ պատվաստումների մասին տվյալների. ցուցակը հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ գումար է հատկացվել Ազգային անվտանգության ծառայությանը։
Էդուարդ Շարմաանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ փողոցում մոտեցավ մի անծանոթ միջին տարիքի քաղաքացի։
Ինչու՞ է որոշում կայացվում վաճառել ՀՖԲ-ն Վարշավայի ֆոնդային բորսային այն պարագայում, երբ, ինչպես գիտենք տարբեր աղբյուրներից, դրա ձեռքբերման մեջ որոշակի հետաքրքրություն ունեին նաև այլ սուբյեկտներ, որոնց նման ինստիտուցիոնալ ներկայությունը հայաստանյան ֆինանսական շուկայում կլիներ շատ ավելի նպատակահարմար անվտանգության տեսանկյունից:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն օրերս է ցամաքային ճանապարհով վերադարձել Իրանից, և պատմում է, որ այլընտրանքային ճանապարհը շատ վատ վիճակում է:
«30 տարի ինքս ապրել եմ ազատ, անկախ Հայաստանում, Արցախում, բայց այսօր խայտառակ վիճակ է։ Ես չգիտեմ, էլ ի՞նչ պետք է անեն, որ մարդիկ արթնանան քնից, հաջորդ քայլն ի՞նչ պետք է լինի, որ մարդիկ հասկանան, որ կործանվում ենք, Հայաստանը բացահայտ տանում են կործանման։ Ո՞ւմ են հող տալիս, ինչո՞ւ են տալիս, ինչի՞ գնով են տալիս։ Այսօր յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, թե մենք վաղն ի՞նչ ենք ժառանգելու մեր երեխաներին ու թոռներին, արդյո՞ք ինչ-որ բան ունենալու ենք ժառանգելու, թե՞ ոչ»,- եզրափակեց Արտյոմ Աղաջանյանը։
Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական «Россия» հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ՀՀ իշխանությունները՝ կապիտուլյացիայի. քննարկում` ՈՒՂԻՂ
Այս ծանր շրջանում, երբ բազմում մեղքեր են վերագրվում իշխանությանը, ինչո՞ւ որոշեցիք վերցնել պատգամավորական մանդատը եւ կիսել նրանց հետ այդ պատասխանատվությունը:
Մասնավորապես, իրենց աջակցությունն են հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբյանը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։
Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտպանության նախարարի և ՊՆ այլ ղեկավարների հանդիպումը թուրքական պատվիրակության հետ:
Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը վերանորոգվում է։ Վերանորոգման համար փակցված պաստառի վրա, սակայն, շենքի անունը սխալ է գրվել՝ Սարսարյան, ինչն ուշադրության է արժանացել։
Նրա խոսքով ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում Ուկրաինային շարունակվող ամերիկյան օգնությունը:
Վահագն Վերմիշյանն այդ նիստից հետո որոշ ժամանակ անց կալանավորվեց, սակայն մեկ տարի տարի անց Փաշինյանի Կառավարությունը որոշում ընդունեց առհասարակ դադարեցնել նախորդ ընդունած որոշումն ու, ինչպես պնդում էր Վերմիշյանը, արգելեց սև և գունավոր մետաղների արտահանումը։
Շատ անլուրջ է այս ամենը, երբ հետևից էլ հայտարարում են, որ տեղեկատվության ընդունիչ և կառավարող կայանը դեռ պատրաստ չէ, կլինի 2023 ավարտին:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Այսօր համաժողովրդական շարժման մասնակիցները, ի նշան շարունակվող կապիտուլյացիոն քաղաքականության դեմ բողոքի, փակել էին նաև Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա ավտոմայրուղին:
«Այս պահին, գոնե տեսանելի, շոշափելի ոչինչ չկա, դրանք բոլորը, այսպես ասած՝ դիվանագիտական մակարդակում են։ Այդուհանդերձ մեզ համար միանշանակ է, որ Տավուշում ո՛չ «անկլավ» գոյություն ունի, ո՛չ էլ մեր երկիրն ինչ-որ մեկի սեփականությունն է, որ կարողանա սակարկության առարկա դարձնել։ Բազմիցս ասել եմ, մեզ համար սա սրբազան հայրենիք է՝ ո՛չ արոտավայր է, ո՛չ առևտրի կետ, և ո՛չ էլ այլ ինչ։ Մենք որևէ կերպ պատրաստ չենք զիջումներ կատարել, սա թող լավ իմանան»,- նշեց Բագրատ սրբազանը։
ՆԱՏՕ -ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի գործընկեր երկրների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 15-16-ը Բրյուսելում:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը հասել է 75 տոկոսի: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիում այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ «Ներկայումս (ԵԱՏՄ-ում – ծանոթ. խմբ.) փոխադարձ առեւտրի 75 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով»,- ասել է նա: Մալկինան հնարավոր է համարել, որ մոտ […]
«Ո՞րն է իմ պայքարը»․ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա բանախոսության հյուրը Ագնեսա Շահնազարյանն է:
Իշխանական շրջանակները երեկ ակտիվորեն տարածում էին լուրը, որ 2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը, և, որ արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է ստեղծել նոր քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշինք՝ որպես այլընտրանք Եվրամիությանը (ԵՄ): Այդ մասին հաղորդել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: