
Ջոնսոնն առաջարկել է ի հակակշիռ Եվրամիության՝ դաշինք ստեղծել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է ստեղծել նոր քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշինք՝ որպես այլընտրանք Եվրամիությանը (ԵՄ): Այդ մասին հաղորդել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ ենթադրյալ միավորումը Մեծ Բրիտանիայի հովանու ներքո կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, ավելի ուշ, վարչապետի մտահղացմամբ, այսպես կոչված Եվրոպական Համագործակցությանը կարող է միանալ նաեւ Թուրքիան:
Աղբյուրների խոսքով՝ բրիտանական նախաձեռնությունը նկատի է առնված այն պետությունների համար, որոնք նախանձախնդությամբ են վերաբերվում իրենց ազգային ինքնիշխանությանը, լիբերալ հայացքների կողմնակից են տնտեսության բնագավառում եւ դիմակայում են Մոսկվայի քաղաքականությանը: Ինչպես հայտնել է թերթը, Ջոնսոնն առաջին անգամ իր գաղափարի մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապրիի 9-ին Կիեւում տեղի ունեցած՝ նրանց հանդիպման ժամանակ: Ինչպես պնդում են Corriere della Sera-ի աղբյուրները, Կիեւը պարզորոշ դիրքորոշում չի հայտնել բրիտանական նախաձեռնության շուրջ՝ ո՛չ մերժելով, ո՛չ էլ պաշտպանելով այն: Ըստ հրատարակության՝ Զելենսկին կարող է ավելի լուջ վերաբերվել Ջոնսոնի առաջարկությանն այն դեպքում, եթե Եվրամիությունը հավանություն չտա Ուկրաինայի կողմից ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակին հունիսի 23 – 24-ը կայանալիք՝ դաշինքի ղեկավարների հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: