Նիկոլի այցին ընդառաջ` անցակետեր, ոստիկաններ, կարմիր բերետավորներ, հատուկ նշանակության գումարտակ, երկաթորսիչ սարքեր

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովրդի կերտած հաղթանակի օրվա առթիվ քիչ հետո նախարար-թիմակիցների հետ Սարդարապատի հուշահամալիր կժամանի Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս իշխանությունն իր ավանդույթը չի խախտել՝ Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար:

Մասնավորապես, Սարդարապատ գյուղից դեպի հուշահամալիր տանող ճանապարհին (մինչև հուշահամալիր` մոտ 1 կիլոմետր է) անցակետ է տեղադրված, որտեղ արգելում են քաղաքացիներին առաջանալ դեպի հուշահամալիր:

Եվս մեկ անցակետ տեղադրված է անմիջապես հուշահամալիրի մուտքի մոտ, որտեղ տեղակայված են ոստիկանության մեծաթիվ աշխատակիցները, կարմիր բերետավորները, ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը: Անցակետի մոտ նաև Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են կանգնած, որոնք ցուցակները ձեռքներին և հատուկ երկաթորսիչ սարքերով նախապես ցուցակագրված քաղաքացիներին` գուցե աշխատակիցներին, թույլ են տալիս մուտք գործել հուշահաալիրի տարածք:

Նշենք, որ 168.am-ի թղթակիցը 07:30-ից Սարդարապատի հուշահամալիրի տարածքում է, այդ ժամին արդեն իսկ անցակետերը տեղադրված են եղել: Նախնական տեղեկություններով Փաշինյանի այցը նախատեսված է 9:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս