
«Նիկոլ չկա…նա միայն ոստիկանական զորքերի թիկունքից է նայում իրականությանը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմաանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ փողոցում մոտեցավ մի անծանոթ միջին տարիքի քաղաքացի։
Ասեց՝ Շարմազանով ջան, Նիկոլն արդեն պարտվել է ու իշխանություն չունի։
Ասեցի՝ բայց դեռ հրաժարական չի տվել։
Գիտեք ի՞նչ ասեց։
Ասեց՝ դու հանրապետական ժողովրդի հետ գնում ես կառավարության մոտ միտինգ անում,իսկ Նիկոլը թաքնվել է հազարավոր ոստիկանների թիկունքում,բա էլ պարտվելը ո՞նց է լինում։
Նիկոլ չկա…նա միայն ոստիկանական զորքերի թիկունքից է նայում իրականությանը»։