
ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը հասել է 75 տոկոսի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը հասել է 75 տոկոսի: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիում այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«Ներկայումս (ԵԱՏՄ-ում – ծանոթ. խմբ.) փոխադարձ առեւտրի 75 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով»,- ասել է նա: Մալկինան հնարավոր է համարել, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է մեծանալ, քանի որ դրա համար պատշաճ շուկայական իրադրություն է առաջանում: «Հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ մենք կարող ենք ակնկալել դրանց բաժնի աճ մինչեւ 85 տոկոս»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: