
«Թե բա հայկական արբանյակ․ շատ անլուրջ է այս ամենը». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման նասբագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարևանի երեխայի հեծանիվը պարտքով, որ վերցնենք քշելու, կդառնա՞ մերը:
Հայտարարության մեջ նշված կայանը այդ օրը տիեզերք է ուղարկել 59 փոքր արբանյակ: Այո, 59 փոքր. Օրինակ, Կանադան սրանք օգտագործում է օդերևութաբանական կանխատեսումների համար:
Շատ անլուրջ է այս ամենը, երբ հետևից էլ հայտարարում են, որ տեղեկատվության ընդունիչ և կառավարող կայանը դեռ պատրաստ չէ, կլինի 2023 ավարտին:
Թե բա հայկական արբանյակ»: