Թևան Պողոսյանը՝ անվտանգության խնդիրների, ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ՈւՂԻՂ:
Անհնազանդության ակցիա՝ Երևանում. ՈՒՂԻՂ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ։
Բոլորն աստիճանաբար հոգնելու են մեր պետությունը զավթածից հոգեխանգարմունքների հերթական ակտից։
Մեկ էլ մի բան, այ ալիեւների կողմից նվաստացված, դու ալիեւին ես վախենում պատասխանես, ուր մնաց նրան եւ նրա հորը հաղթած Սերժ Սարգսյանին փորձես պատասխանել։
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, որի համաձայն` ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են:
2020թ. նոյեմբերի 10։ Հայ ժողովրդի, հայոց փառապանծ բանակի գլխին՝ ամպրոպի նման պայթեց կապիտուլյացիայի բոթը։ Այդ նույն օրը կապիտուլյանտ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայոց կառավարությունը և բանակը միասնական են, կապված մարտական կուռ եղբայրությամբ»։
Պատերազմի առաջին իսկ օրվանից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը և բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման եւ Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։
Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումն անկում է արձանագրել մինչեւ վերջին 12 ամսվա նվազագույն ցուցանիշ, որը տեղի է ունեցել Եվրոպայում ռեկորդային ձնհալի ֆոնին։
Համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ն արդեն ավելի քան 500 հազար մարդու մահվան պատճառ է դարձել ԱՄՆ-ի տարածքում:
168.am-ի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունում իր աշխատանքային կենսագրությունը օրերս կավարտի ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, ով լայն հանրությանը հայտնի է որպես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար։
Մեքսիկացի նարկոբարոն Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի կնոջը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոյին, փետրվարի 22-ին ձերբակալել են ամերիկյան Վիրջինիայի նահանգում թմրանյութերի միջազգային շրջանառությանը մասնակցելու կասկածանքով:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Սա առավելագույն հնարավոր պատասխանն էր, որը նաև ԱԳՆ հաստատեց: Իմ գլխավոր նպատակը երկրին մասնագիտական գիտելիքներով աջակցելն է, և հույս ունեի, որ կգիտակցեն ու կփորձեն համագործակցել հանուն երկրի։ Սակայն, ինչպես տեսանք, անձնական էգոն հաղթեց պետական գործչի մտածելակերպին: Պետական համակարգում կան բազմաթիվ լավ մասնագետներ, չի կարելի բոլորին բնութագրել նույնությամբ, սակայն մի բան է՝ աշխատող, բանիմաց մասնագետը, մեկ այլ բան՝ աշխատող համակարգը, որտեղ ամեն մի բանիմաց մասնագետ կատարում է իր դերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագիրը։
«Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ղնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը:
«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ։ Մեր պետությունը որ կառուցվեց, բանակի սաղմերը եղան, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել։ Ձեր աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդու, հանձնեց Արցախը, մեր սահմանները, ասքանից հետո դուք նրան հանցագործ չեք համարում։ Թե՞ հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար, այդ դեպքում դուք ոստիկան չեք, դուրս եկեք ոստիկանությունից»:
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց քայլերթի մասնակիցներին՝ նշելով, որ ոստիկանությունը դարձել է իշխանությունների գործիքը՝ քաղաքացիների վրա բռնություն գործադրելու համար, ապա դիմեց ոստիկաններին.
«Ես որևէ կողմից բացատրություն չեմ ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, ինձ որևէ զանգ, խոսք չի եղել, որ այս գյուղը պետք է լքենք։ Գոնե, եթե նման զանգ լինի, կհարցնենք՝ ինչո՞ւ պետք է լքենք։ Ինձ համար հստակ է, եթե մինչև օրս մնացել ենք, ուրեմն՝ մնալու ենք։ Մենք այստեղից դուրս չենք գա, ով ինչ ուզում է՝ թող անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։
«Այս իշխանությունը կազմակերպեց ցավալի հայրենազրկումը, և այդ գործընթացը շարունակում է»:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները երթով շարժվում են Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը 200 մետր քայլելու կամ ավելի վատ բան անելու համար 2-3 հազար ոստիկան է հավաքել։
Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը: