«Փոքր կենտրոնի բնակիչներ, ձեր թաղամասերը պարալիզացված էին, որ հողատուն 200 մետր կարողանա քայլել». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը 200 մետր քայլելու կամ ավելի վատ բան անելու համար 2-3 հազար ոստիկան է հավաքել։

«Նրանք փակել էին հսկայական մի ողջ թաղամաս։ Փոքր Կենտրոնի բնակիչներ, այսօր ձեր թաղամասերը պարալիզացվել էին, որպեսզի հողատուն կարողանար 200 մետր քայլել»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարն ու ստրուկը, քանի որ անվերապահորեն կատարում են նրա բոլոր հրամանները, որի համար էլ պատասխան պետք է տան։

Երթի մասնակիցները՝ «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, Արամ Մանուկյանի արձանի մոտից շարժվեցին դեպի Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի մոտ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728