«Ըստ կապիուլյանտ Նիկոլի՝ հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան». Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ըստ կապիուլյանտ Նիկոլի՝ հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան։ Այնքան շատ է սիրել, որ այսօր թուրքերը Շուշիում «գորշ գայլերի» վերապատրաստման դպրոց են բացում։
Այո, հեղափոխությունն այնքան շատ էր սիրել Ղարաբաղը, որ Արցախի գրեթե բոլոր հերոսներին դատարաններում հարցաքննել, և առ այսօր էլ հարցաքննում են՝ պատվիրված շինծու գործերով։
Հեղափոխությունն այնքան շատ էր սիրում Արցախը, որ դրա ջատագովները բարձրաստիճան հեղափոխականների ներկայությամբ կոչ էին անում ջարդել Արցախի ղեկավարի գլուխը։
Մնացածի մասին հետո։
Բարձրաստիճան հիվանդ մառազմը մեկնաբանելու հարցում կամաց-կամաց մասնագիտանում ենք։
Իշխանության քաղաքական հիվանդությունները ախտորոշելը ևս ընդդիմության քաղաքական գործունեության մաս է դարձել»: