«Կամ Նիկոլը չի՛ լինի վարչապետ, կամ չի լինի Հայաստանը». Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները երթով շարժվում են Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։

«Ինչպես գիտեք՝ հայտարարված է, որ այս պայքարը կուսակցական պայքար չէ. հիմա կարող ենք ասել, որ սա նաև դասական իմաստով քաղաքական պայքար չէ, որովհետև օկուպացիոն ռեժիմի դեմ վարվում է միայն ազգային-ազատագրական պայքար: Սեղանին դրված է երկու հարց՝ կամ Նիկոլը չի՛ լինի վարչապետ, կամ չի լինի Հայաստանը: Հետևաբար, բոլորիս խնդիրը այս վարչախմբին հեռացնելը և ազգային պետականամետ իշխանություն ձևավորելն է: Բոլորիս կարգախոսն է՝ ՝«Հայաստանն առանց Նիկոլ»»,- քայլերթի ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր քաղաքացիները հավաքվել էին նաև ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը: Նիկոլ Փաշինյանը կառավարական 3-րդ շենք մտել և դուրս է եկել «դավաճան» վանկարկումների ներքո։

Տեսանյութեր

Լրահոս