«ԼՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ առ այսօր իշխանությունն իր բոլոր վախերը պրոյեկտում է ընդդիմադիր  խմբակցությունների և քաղաքական ուժերի վրա։

«Այն վախը, որ վարչապետը կարող է հրաժարական տալ, և իր մեծամասնությունն ԱԺ-ում կարող է պատահաբար մեկ այլ անձի ընտրել վարչապետ, այդ վախն իշխանությունն իր մեջ չի կարողանում հաղթահարել։  Բայց հասկանո՞ւմ եք, դա մեր խնդիրը չէ, իրենց խնդիրն է։ Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ԼՀԿ-ն մասնակցելու է և մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով»,- Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Նա շեշտեց, որ իշխանության ներսում արտահերթ ընտրությունների վերաբերյալ կա մեծ հակասություն, քանի որ գործադիրում և օրենսդիրում շատ պաշտոնյաներ հայտնվել են հարմարավետության իրավիճակում՝ ստանում են պարգևավճար, աշխատավարձ, ամեն ինչ լավ է, երկրում էլ ոչինչ տեղի չի ունեցել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031