Իշխանությունները մնալու շանս չունեն. Ուշագրավ ընդգծումներ՝ IRI ուսումնասիրությունից

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարեւոր ընդգծումներ ունի։

1. Վերջին 3 տարիների ընթացքում հասարակությունը առաջին անգամ է փաստում, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։

2. Առաջին անգամ է, որ քաղաքական նախընտրելի հավակնորդների շարքում առաջին տեղը զբաղեցնում է «ոչ մեկ» թեկնածուն։

3. Իշխող դավադիր ոհմակը այլեւս լեգիտիմ չէ եւ չունի հանրության մեծամասնության սատարումը։

4. Մայրաքաղաքը էլ ավելի ընդգծված ընդդիմադիր է գործող ոհմակին։

5. Իշխանությունները մնալու շանս չունեն, իսկ ընդդիմությունը լրջագույն աշխատանք ունի անելու։

6. Հանրության 1/4-ը իր ընտանիքի ապագան Հայաստանում չի տեսնում։

7. Գործող ԱԺ-ն եւ կառավարությունը որպես ինստիտուտներ բացարձակ վարկաբեկված են։

8. Հայաստանի ամենավստահելի կառույցը մնում է բանակը, որքան էլ վիժվածքը խայտառակ պարտության մեղքը փորձի բարդել զինվորականության վրա։

9. Տվյալներն արդեն հին են, փետրվարինն են։ Կասկած չկա, որ անվստահությունը վիժվածքների հանդեպ ավելի է ընկել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031