
Վրաստանի իշխանությունները պատրաստ են կառուցողական բանակցություններ վարելու ընդդիմության հետ

Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակելու կառուցողական երկխոսությունն ընդդիմության հետ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու եւ բնականոն աշխատանքի վերադառանլու համար: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Նա ողջունել է Քրիստիան Դանիելսոնի նշանակումը Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունում միջնորդության համար: Վարչապետը հավելել է, որ բանակցությունների հաջող ավարտն առաջին հերթին ձեռնտու է երկրի բնակիչներին: Վրաստանը հինգերորդ ամիսն է, ինչ գտնվում է քաղաքական ճգնաժամի վիճակում:
Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով քվերակության կեղծարարության մեջ: Մինչ օրս իշխանության ըդդիմախոսների մեծ մասը հրաժավրում է աշխատանքից նոր խորհրդարանում:
Քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ փետրվարի 23-ին ոստիկանությունը ձերբակալեց պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային՝ 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավը չվճարելու համար: Փետրվարի 18-ին, Մելիայի ձերբակալումից հինգ օր առաջ, պաշտոնաթող եղավ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ այդ հարցի շուրջը թիմի հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: