Բանակը տեսնում է, որ եթե Նիկոլ Փաշինյանին հանդուրժեցինք իր պաշտոնում, ապա 99 տոկոսով կարելի է վստահ լինել, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ և լինելու է ՀՀ տարածքում. Արտակ Զաքարյան. tert.am

Երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը մի մարդու պես՝ 19 գեներալ, 21 գնդապետ, բոլոր հրամանատարական բարձրաստիճան կազմը, հայտարարում է, որ այս կառավարությունը չարիք է և պետք է հրաժարականը պահանջել, սա գլխավոր թեման է, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու էր ԳՇ պետին հանելու ճանապարհով, որովհետև Նիկոլի ամբողջ խնդիրն իր տխրահռչակ ու ողբերգական իշխանությունը պահելն է. «Հայելի ակումբում» ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց ԳՇ և ոչ մի էական, ՀՀ անվտանգային խնդիր չի քննարկվել, նա ևս չի հարցրել՝ հարգարժա՛ն գեներալներ, գնդապետնե՛ր, ինչո՞ւ եք պահանջում իմ հրաժարականը, ի՞նչ եմ արել, գուցե դո՞ւք ինչ -որ մի բան այնպես չեք արել, ի՞նչ իրավիճակում է մեր երկիրը, բանակը։ Դա իրեն բոլորովին չի հետաքրքրում, գնաց սահուն- սղլիկ մեր պրոբլեմներն աղավաղող ինչ-որ փոքրիկ տեքստ ասեց ու վերադարձավ: Եթե նա հանդիպման ժամանակ խոսեր պրոբլեմներից, այդ հանդիպումը կվերածվեր հակահայկական, հակապետական լինելու մի ամբողջ բուկետի, բայց նա զինվորականներին թույլ չտվեց, որ ինչ -որ մեկը կարծիք ասի և իր նախապես պլանավորված ելույթն արեց՝ ցույց տալով, որ ոչ- մի խնդիր չկա»,- նշեց նա:

Զաքարյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ զինվորականները նման քաղաքակիրթ ձևով, անվտանգային խնդիրներից ելնելով, հրաժարական են պահանջում, դա ուսումնասիրության խնդիր է, պարզելու, թե ի՞նչ կարևոր խնդիրներ կան, որ նման հայտարարություն են անում.

«Բանակը շատ նուրբ, զգայուն օրգանիզմ է, որն անմիջապես տեսնում է և զգում է պրոբլեմները, բանակը տեսնում է, որ հաջորդ պատերազմն անխուսափելի է դառնում, եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանին հանդուրժեցինք վարչապետի պաշտոնում, ապա արդեն իսկ 99 տոկոսով կարելի է վստահ լինել, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ և լինելու է շուտով ՀՀ տարածքների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, լինելով մեծ մանիպուլյատոր, կարողացել է ժողովրդի մի մասի ուղեղները այնքան լավ լվանալ, որ ոչ մի արձագանք ուղեղներին չի հասնում»:

Զաքարյանը նշեց, որ ինչպես երևաց, Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախի խնդիրներն ամբողջությամբ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած ձևով լուծելու, այս իրականությունից հետո նույնիսկ մեր հասարակության մեջ առաջացել է կազուս, և աշխարհը չի հասկանում, թե հայ ժողովուրդը ինչ է ուզում:

Նրա հավաստմամբ՝ օտարերկրյա պարբերականներն են իրենց ուսումնասիրություններով հուշում, որ Հայաստանում հաջորդ պատերազմն է սպասվում, հունական, իտալական, արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնում են այդ մասին:

«Այդքան անտարբեր լինե՞լ սեփական ապագայի նկատմամբ, այսօր Երևանի փողոցները պետք է այնքան մարդաշատ լինեին, հասարակության պահանջը այնքան ներդաշնակ լիներ, որ այս իշխանությունները ստիպված լինեին մտածել ՀՀ անվտանգության մասին, բայց այսօր թքած ունեն ՀՀ անվտանգության, արտաքին քաղաքականության վրա, չեն հետաքրքրվում Արցախի ճակատագրով, բանակը հաստատուն քայլերով կազմալուծելու գործողություններ են անում, տնտեսությունն ամբողջությամբ փոխներգործության բոլոր հնարավոր ուղղությունները կորցրել է և սոցիալական, կապիտալ ծրագիր Հայաստանում չի իրականացվում և այս պարագայում իշխանությունները կարողանում են նորից մանիպուլացնել, սա աբսուրդ է:

tert.am

Տեսանյութեր

Լրահոս