«Օնիկ Գասպարյանը դեռևս ազատված չէ պաշտոնից»․ Մովսես Հակոբյան

Գլխավոր շտաբի պետի պաշտոնի շուրջ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ․ երեկ տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու միջնորդության մասին, այսօր արդեն պաշտոնապես հայտնեցին, որ հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը:

Իրենց հերթին՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ փոխանցեցին, որ միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին:

Այդուհանդերձ, իրավիճակը մնում է անորոշ ու տարօրինակ․ ստացվում է, որ ռազմական դրության պայմաններում պետությունը չունի ԳՇ պետ՝ թիվ մեկ զինվորական․ Օնիկ Գասպարյանին հրապարակային հրաժեշտ են տվել, Արտակ Դավթյանին էլ դեռ չեն բարևել։

168.amՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ի պատասխան՝ նա վստահեցրեց, որ հայկական Զինված ուժերն ունի Գլխավոր շտաբի պետ․ «Օնիկ Գասպարյանը դեռևս ազատված չէ պաշտոնից»:

Դիտարկմանը, թե ուղերձում նշել էր, որ այլ կարգավիճակով է շարունակելու ծառայությունը հայրենիքին՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց․ «Ինքը դեռևս իր պարտականությունը կատարում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031