Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման վերաբերյալ հարցը ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել

Մամուլն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կայանալու է այսօր, որից հետո ԲՀԿ-ն հայտարարելու է ընտրությունների գնալու մասին։

168.am հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հերքեց լուրը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ նույնիսկ ԲՀԿ-ն որևէ քննարկում չի անցկացրել դեռևս։

«Մենք նույնսիկ չենք էլ քննարկել՝ նման հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է  ՀՀ նախագահի առաջարկին և նրա հետ հանդիպել-չհանդիպելուն, ապա, եթե որևէ որոշում կայացնենք՝ այդ մասին բոլորին կտեղեկացնենք»,- նշեց Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ի իր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ խմբակցություններին, «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել էր հանդիպման՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031