«Հակասական տեղեկություններ լսեցի, մնում է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ճիշտ, թե՞ լսածը». Սոֆյա Հովսեփյանը՝ ապրիլյան հանձնաժողովի եզրակացության մասին

Այսօր խորհրդարանում փակ նիստում քննարկվում էր ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը:

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննարկման որոշ մասին մասնակցելուց հետո դուրս եկավ և լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովից երբեք որևէ ակնկալիք չի ունեցել:

«Ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, շատերի նման, ես կողքից նայող մարդ չէի և շատ բաների ականատես անձամբ եմ եղել, այդ պատճառով էլ հանձնաժողովի զեկույցն ինձ համար այդքան կարևոր չէր: Բացի այդ, այնտեղ շատ հակասական ու խճճող բաներ կային»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Ըստ պատգամավորի, ինքն ունի իր հարցերը, որոնց պատասխանները հանձնաժողովից չէ, որ պետք է ստանա:

Հարցին՝ ինչո՞ւ ստեղծվեց հանձնաժողովը, եթե վերջում պետք է հայտարարեին, որ եզրակացությունը չեն հանրայնացնի, քանի որ այն պետական ու ռազմական գաղտնիք է պարունակելու, սկզբում չգիտեի՞ն, որ այդպես է, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ հանձնաժողովի ստեղծման առաջին օրվանից պետք է բոլորը հասկանային և չասեին, որ հրապարակավ է ամեն ինչ լինելու:

«Կարծում եմ՝ զեկույցը հրապարակավ կլիներ, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, որովհետև ապրիլյանի ժամանակ ամեն ինչ շատ մեղմ էր լինելու, քան վերջին պատերազմում: Հակասական տեղեկություններ լսեցի, մնում է հասկանամ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ճիշտ, թե՞ լսածը»,- հավելեց նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին էլ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Մինչ այս պահը մասնակցության առումով հետաքրքրություն չունեմ, ունեմ առաջարկներ, դեռ չեմ քննարկել, այդուհանդերձ, հակված եմ չմասնակցել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31