Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7732 է:
Չենք վիճում, նախկինում, ավելին՝ բոլոր ժամանակներում, այո, եղել են քաղաքական հոտառությամբ առաջնորդվող դատավորներ, որոնք ծառայել են օրվա քաղաքական իշխանությանը, բայց մի փոքրիկ «բայց» կա, որը համառորեն չի տեսնում կամ չի ուզում տեսնել նախկին ՄԻՊ-ը: Այդ դատավորները հիմա էլ այսօրվա իշխող քաղաքական ուժին են ծառայում, այնպես որ, այս առումով ոչինչ չի փոխվել:
Ֆրանսիայի հյուսիսում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:
«Այս իշխանությունն է դուխո՞վ, որ վախենում է գնալ Արցախ, թե՞ Արցախում զինվորական շքերթ արած նախկինը». Ռուբեն Մելքոնյան
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել:
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։
Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է 37 անշարժ գույք՝ Երևանում և Կոտայքի մարզում, 22 միավոր նկար՝ Մինաս, Սարոյան, Գառզու, Խանջյան, Կոջոյան, Ֆյոդորով, ԱվեԱրթուր, Վարդան, 7 միավոր հնաոճ իր՝ ժամացույց, ձեռագործ գորգեր։
Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Իտալիայի Տրիեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել։
Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Քաթարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:
Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով:
Ուկրաինացի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որ Լեհաստանից ուղևորվել էր Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, ճանապարհին վթարի է ենթարկվել։
ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր վերահաստատում է Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։
Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այսուհանդերձ, Տարոն, շեֆիդ փոխանցիր, որ Մխիթարի, Արամի, Նարեկի, Վաչագանի, Վարդանի, Գոռի, Շիրակի, Վրեժի, Գեւորգի, Վահիկի, Սարոյի, Ազիզի, Արմանի, Կամոյի, Աբգարի, մյուս-մյուս հազարավոր տղերքի ծնողները, կանայք, եղբայրները, քույրերը, ընկերները, դասընկերները, կուրսընկերներն ասում են, որ այդ ելակն ու խորոված-քաբաբը մտցնելու են ձեր համապատասխան տեղը, որ վերջապես թարգեք զինվորին ծաղր ու ծանակի ենթարկել։
Մոռացա նշել, որ սրանցից շատերը 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն կողմ էին Արցախը Ադրբեջանին նվիրելուն:
Քիչ առաջ հայտնի գրող և հրապարակախոս ընկերս հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստան չվերադարձավ Վանո Սիրադեղյանը, գուցե նա մահացել է, և մենք տեղյակ չենք: Ես այդ հարցի ճշգրիտ պատասխանը չունեմ, բայց հեղաշրջումից հետո սպասում էի, որ Սիրադեղյանը վերջապես Հայաստան կվերադառնար:
«Փաստ» թերթը գրում է․ «Պատերազմից հետո ներհայաստանյան քաղաքական գործընթացներում, նույնիսկ հասարակական գործունեության առումով որոշակի պասիվություն էր նկատվում ՀՀ-ում գործող՝ արևմտյան ֆինանսավորումներով սնվող ՀԿ-ների, կամ, ինչպես հանրության շրջանակներում է առավելապես հայտնի, սորոսականների մեծ մասի պահվածքում։ Ավելի ստույգ՝ հանրային դաշտում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք իրենց գործը «սուսուփուս» շարունակում են անել:
«Հովիկ Աղազարյանին ուշադիր եղեք՝ ինքնավնասում չանի»։
Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը կոնկրետ վախեր ունի ու փորձում է այնպես անել, որ հանկարծ Ալիևին չզայրացնի։
Զուգահեռ էլ ավելի են խորանում Հայաստանում առկա տարաբնույթ խնդիրները, պատերազմի հետևանքները հաղթահարված չեն՝ Արցախից տեղահանվածներ, անհետ կորած զինծառայողներ, գերեվարվածներ, որոնց հարցը, կարծես թե, տասներորդական պլան է մղվել, բայց օրենսդիր մարմնում չկա տեսարանների պակաս՝ ծեծկռտուքներ, փոխադարձ մեղադրանքներ, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ իշխանություններն ավելացնում են իրենց թիկնազորի թիվը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված, երբ նա հարվածել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, քրեական գործ չի հարուցվի։
2021թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։
Ռուստամ Բադասյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո սկսել է կադրային զտումներ անել համակարգում եւ հատկապես՝ կենտրոնական ապարատում։ Բազմաթիվ մարդիկ են ազատվել աշխատանքից, քրեական գործեր են հարուցվել։
Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից, պետք է նիստեր գումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները և քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։