Երկրապահ կամավորականների միության շենքի բակում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարի բացման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և համախմբման կոչ արեց.
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Հադրութի գնդի հակատանկային մարտկոցը 44-օրյա պատերազմի ընթացքում խոցել է թշնամու 50 տանկ, 20 զրահատեխնիկա, 2 ՏՈՍ համակարգ, 4 «Կամազ» մեքենա՝ հետևակով, 4 ինժեներական տեխնիկա, 3 Ֆագոտ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կրետեի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղում:
8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։
Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
ԵՄ 2.6 միլիարդի վարկի տոկոսագումարների մեծությունը փորձում են մեղմել դրամաշնորհներով. Արթուր Խաչատրյան:
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ է տարել Բուդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… Ի՞նչ գրեմ, որ սրտիս մեջ եղածը կարողանամ արտահայտել։ Բառեր չկան։ Միայն այս խոսուն լուսանկարն եմ տեղադրում։ Էրեխեք ջան, ներողություն եմ ասում ծնկի եկած…»։
Այսօր Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցն է, բարձրաստիճան զինվորականները ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ այցելել էին «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակվածների հիշատակին։
Մինչև հիմա ուզում եմ հասկանալ, թե այդ ի՞նչ անհարմար ընդդիմություն են. Միքայել Մելքումյան։
Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով, որ թշնամին Վերին Շորժայի հատվածում բարձրացրել է իր դրոշը, նշելով, որ Վերին Շորժան «պաշտոնապես օկուպացվել է», և թշնամին դրան զուգահեռ՝ այդ հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա «մատ է թափ տալիս»…
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Այս մասին դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է.
«Եկեք այսպես… Ես ուզում եմ ուղղակի ցավակցել և խոնարհվում եմ մեր բոլոր տղաների շիրիմների առջև: Մենք ունենք և ընկերներ՝ այստեղ պառկած, զինվորներ և անմիջական նախկին իմ ենթակաները: Ես շատ, իհարկե, զգացված եմ, և ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի»,- Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից 1 տարի անց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դասեր է քաղել պետությունը պատերազմից մեկ տարի անց:
Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, որ վերջին քննադատական զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գործընկերության կարևորությունը: Պետությունները կարող են նաև ժամանակ առ ժամանակ կարծիքների տարբերություններ ունենալ: Մենք հավատում ենք, որ դրանք կարելի է հաղթահարել երկխոսության միջոցով ՝ փոխադարձ հարգանքի շրջանակներում:
Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:
Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների:
Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի և դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ։
Իսկ ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պետք է ասեր՝ Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, իհարկե՛, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան։
Թուրքից խաղաղություն չես կարող մուրալ. էս ապազգայիննների կողքին կանգնածնները 1915 թվից էլ տեղյակ չեն. Գևորգ Գևորգյան
Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում ներկայացնում է բյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ վաղ առավոտյան այցելել է Եռաբլուր
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: