«Երկիրը վերածվել է մի մեծ հոգեհանգստի, մի մեծ մեռլատան․․․»․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 11․00-ին մեկ րոպե լռություն հայտարարելու մասին միակ պաշտոնական ծանուցումը կատարվել է Facebook սոցիալական ցանցի ՀՀ կառավարության հաշվից։ Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի և դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ։

Այս պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար ոչ թե պետք է դրա մեղավորների հորդորով մեկ րոպե լուռ մնալ, այլ անդադար աղաղակել, բարձրաձայնել ու պայքարել՝ դավաճանին մեր հանրային կյանքից վռնդելու և պատժելու համար։

Իրականում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ այս պահը Հայաստանում փաստացի տիրում է հայրենակորուստի սուգ, երկիրը վերածվել է մի մեծ հոգեհանգստի, մի մեծ մեռլատան։ Այս դժոխքից ազատվելու մեկ ճանապարհ գոյություն ունի․ ազատվել մեր երկիրը դժոխքի վերածած սրիկաներից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930