Բաժիններ՝

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել Բուդեսթագի ընտրություններում

Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ է տարել Բուդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը։

Գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՍ/ՔԴՄ դաշինքը ստացել է ձայների 24,1 տոկոսը. ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում է, որ դա պատմության մեջ նրա աջակցության ամենացածր մակարդակն է: «Կանաչները» ստացել են ձայների 14,8 տոկոսը, «Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը» (ԳԱԴԿ)՝ 11,5 տոկոսը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 10,3 տոկոսը:

«Ձախերը» հավաքել են ձայների 4,9 տոկոսը՝ չհաղթահարելով հինգտոկոսանոց արգելքը: Ելքահարցումների արդյունքներով՝ գերմանական հեռուստաալիքները տարբեր կանխատեսումներ են հաղորդել:

ZDF հեռուստաալիքի հարցման համաձայն, ընտրություններում հաղթանակ են տարել սոցիալ-դեմոկրատները այն դեպքում, երբ ARD ալիքը նշել է ԳՍԴԿ-ի եւ ՔԴՍ/ՔԴՄ-ի ձայների հավասարությունը: Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չէր առաջադրել այդ ընտրություններում եւ կանցլերի պաշտոնը կթողնի16 տարի իշխանության գլուխ գտնվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս