ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետով իր թեկնածությունը քվեարկության դնել 2024 թվականին: Նոյեմբերի 22-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Ավստրալիան միջազգային ուղեւորությունները վերսկսելու եւ տնտեսությանն աջակցելու ուղղությամբ հետագա քայլերի շրջանակներում մտադիր է դեկտեմբերի սկզբից այցագրերի օտարերկրյա պահառուներին թույլատրել մուտք գործել երկիր: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Նիկոլ Փաշինյանին անգամ մահացած Վանո Սիրադեղյանից պաշտպանողները կարող են հազար պատճառ ներկայացնել՝ տեխնիկական, կազմակերպչական, տրանսպորտային․․․ բայց դրանք բոլորն արտահայտում են երևույթի մակերեսային կողմը։ Մինչդեռ իրականում երևույթն ունի խորք, ինչի մասին գրել է Չարենցը, և ինչը կարդալով կամ ոչ՝ չի հասկացել ամեն ինչ իր թվարկությունից հաշվող Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 23-ին Իսրայելում պաշտոնապես մեկնարկել է 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին կորոնավիուսի դեմ պատվաստման արշավը: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan ռադիոկայանը:
«2018թ., երբ ամբոխը դուրս եկավ փողոց, մշակութային գործիչներից ոմանք հրաժարվեցին իրենց կոչումներից, որոնք նրանց ժամանակին տվել էր Սերժ Սարգսյանը՝ որպես պետության ղեկավար: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ստանում էիք այդ ամենը, Սերժ Սարգսյանը ձեզ համար լավ ղեկավար էր: Այդ մարդիկ անսկզբունքային են, նրանք իրենց ամբողջ կյանքում ապրել են լավ, և այդ նախկին ռեժիմից, որ իրենք փորձում էին ազատվել 2018թ., լավ օգտվել են: Ես չեմ ասում, որ իրենց փող են վճարել, բայց երկրում ամեն ինչ կայուն էր, բոլորն իրենց գործն էին անում, կար աշխատանք, ամեն ինչ ստաբիլ էր: Ի՞նչ էիք ուզում, Աստծուց ի՞նչ էիք ուզում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ֆերմեր Տիգրան Եղոյանը, որը ֆերմերությամբ է զբաղվում Վայոց ձորում, չի զարմանում սահմանին ստեղծված այսօրվա իրավիճակից։ Վստահ է, եթե Հայաստանն ունենար վարչապետ, կառավարություն, պաշտպանության նախարարություն և այլ գերատեսչություններ, ապա նման բան չէր լինի։
Բելգրադի մերձակայքում գտնվող հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով տուժել է 16 մարդ, զոհվել է երկուսը, հաղորդել Է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը:
Թուրքիային և Ադրբեջանին հարց ունենք՝ ուզում եք Հայաստանը ոչնչացնե՞լ, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ հարցազրույցից հետո Վանո Սիրադեղյանի հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել. «Բայց ես ինքս իմ մեջ մտածել եմ, որպես մարդ, որ եղել է նաև ընդհատակում և ընդհատակից դուրս է եկել և հանձնվել իրավապահներին, ես միշտ համարել եմ, որ նաև 2018-ից հետո կարող էր այդպիսի քայլ լինել, որովհետև որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել, գոյություն ունենալ:
Սյունիքում բնակչության թիվը անկում ա ապրել, իսկ մենք կուրծք ենք ծեծում Սյունիքի համար, կենացներ խմում. Փաշինյան
Ինձ համար ամենածանր հարվածը եղել է դրոշը գետնին գցած պաշտոնյային հեռացնելը ու դրա դեմ բունտը
Նիկոլ Փաշինյանն այսօր իր նախաձեռնած ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք դիտարկում է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի մաս ճանաչելը։
Նիկոլ Փաշինյանն այսօր իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչպես եղավ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զորքը ներխուժեց Սև լճի տարածք։
Ադրբեջանական հենակետը Սյունիքի վարչական տարածքում է վերահսկում է Գորիսը. տեղյա՞կ եք. հարց Փաշինյանին
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղվեց. «Ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում չեն իրականացվել Վարդենիսից դեպի Գորիս և էլ ավելի հարավ նոր սահմանային հատվածների համապատասխան ինժեներական, ամրաշինական աշխատանքները, ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում նորմալ չեն ապահովվել այդ սահմանագիծը պահող զորքերի նյութատեխնիկական մատակարարումները: Ինչո՞ւ վերջին մեկ տարվա ընթացքում նախօրոք չէին սարքվել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհները, ինչպես նաև չէին սարքվել Որոտան-Շուռնուխ և այլ կոմունիկացիաների առումով վտանգված բնակավայրերի հետ կապը ապահովող ճանապարհները»:
Ամեն դեպքում, եթե անգամ «Մեղրիի միջանցք/ճանապարհին» Հայաստանը մաքսակետ տեղադրի ու վերահսկողություն իրականացնի, միևնույն է՝ այդ հաղորդակցության առկայությունը լրջագույն ռիսկ է մեր համար, քանզի օգտագործվելու է որպես թուրքական էքսպանսիայի գործիք։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գնդապետ Բորիս Ավագյանը, անդրադառնալով Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը, նշեց, որ սա դեկտեմբերի 15-ին ընդառաջ Փաշինյան-Ալիև երկկողմ ձևաչափով հանդիպման օրակարգային հարցերը ևս մեկ անգամ հստակեցնելուն ու ընդգծելուն միտված հանդիպում է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստիպված եմ լսում այդ անառակին։ Այս պահին արդեն գրանցել եմ 41 հատ սուտ, կեղծիք եւ մանիպուլյացիա»։
Այս պահին մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա. բաց չենք թողնելու Ադրբեջանի հետ երկխոսելու առիթները․ Փաշինյան
«Հայաստանը, չեմ կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, որովհետև, ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև ՌԴ հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լայնամասշտաբ բախումների ռիսկը կապված է ոչ թե կոնկրետ տեղամասերում զորքերի կուտակումից: Եկեք չգնահատենք՝ զորքերի կուտակում կա՞, թե՞ ոչ, դա շատ հարաբերական հասկացություն է: Ես արդեն ասացի, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Իմիջիայլոց, միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, սա է ամբողջ պրոբլեմը»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ իրենց խնդիրն է՝ բոլոր միջազգային լծակները գործի դնելով՝ կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր հաստատեց՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ բանակցությունները կկայանան:
Եթե Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմը չէր սկսի. Փաշինյան
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, պատասխանելով նաև հարցին, թե եթե Հայաստանն այս պահին գնա սահմանազատման ու սահմանագծման, դա չի՞ նշանակում հրաժարվել Արցախից, և ի՞նչ երաշխիք կա, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում թշնամու զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից։
Արդյո՞ք բանակցային սեղանին դրված է անկլավների վերադարձի կամ փոխանակման հարցը, նրանց պահպանման հարցո՞ւմ էլ ՀՀ-ն պետք է ինչ-որ բան զիջի, ինչպես Գորիս-Կապանով շարժը պահպանելու համար պետք է միջանցք տրամադրվի:
«Թյուրըմբռնում կա սահմանազատման և սահմանագծման բանակցությունների վերաբերյալ։ Ես ինչքան հասկանում եմ հարցերից՝ տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին․ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- այսօր ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թղթում գրված չի լինելու, որ սահմանը անցնելու է այստեղով, այնտեղով։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Լրագրողը Նիկոլ Փաշինյանին նախ հիշեցրել է կառավարության վերջին նիստում նրա արած հայտարարությունը, թե ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և, որ այդ առաջարկությունն ընդունելի է Հայաստանի համար, ապա շեշտել, որ սա Ռուսաստանի Դաշնության չորրորդ նախաձեռնությունն է։
Հայաստանը չի՛ գործելու հարկադրանքի ներքո. մեզ հասու բոլոր միջազգային լծակներն օգտագործելու ենք
«Դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի հարցի կարգավորում, կոմունիկացիաների բացում. սրանք տարբեր հարցեր են և քննարկման տարբեր մեթոդաբանություններ ունեն: Տարածքային ամբողջականության թեման. օրինակ՝ 1991թ., երբ Հայաստանը և Ադրբեջանը ընդունվել են ԱՊՀ, հռչակագիր և միջպետական պայմանագիր են ստորագրել, այդտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այդ ժամանակ Արցախի խնդիրը եղել է, չէ՞»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացներն իրականում ոչ մի աղերս չունեն քաղաքականության հետ, ավելին, որպես կանոն, այն, ինչ տեղի է ունենում՝ հակաքաղաքագիտական է։