Քարտեզի վրա նկարված անկալվներն ի՞նչ իրավական հիմք ունեն. Փաշինյան
Արդյո՞ք բանակցային սեղանին դրված է անկլավների վերադարձի կամ փոխանակման հարցը, նրանց պահպանման հարցո՞ւմ էլ ՀՀ-ն պետք է ինչ-որ բան զիջի, ինչպես Գորիս-Կապանով շարժը պահպանելու համար պետք է միջանցք տրամադրվի:
Այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ նշեց.
«Անկլավների հարց, գիտեք, Ադրբեջանը հետապնդում է: Նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ: Բայց այստեղ էլ մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք պետք է հասկանանք՝ այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա, ի վերջո, ինչ իրավական հիմք ունի: Դա իրավական հիմք ունի՞, թե՞ ոչ: Թե դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է, և երկու կոլխոզների որոշում, որ ասենք՝ էս մի կոլխոզը էս մի տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին և այլն, և այլն: Դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: