«Այդ կապիտուլյանտը դրածո է, և փառք Աստծո, որ մեր ժողովրդի այն մասսան, որը նրան էր ընտրել, արդեն գիտակցում է, թե ինչ ճակատագրական սխալ է գործել». Տիգրան Եղոյան

Ֆերմեր Տիգրան Եղոյանը, որը ֆերմերությամբ է զբաղվում Վայոց ձորում, չի զարմանում սահմանին ստեղծված այսօրվա  իրավիճակից։ Վստահ է, եթե Հայաստանն ունենար վարչապետ, կառավարություն, պաշտպանության նախարարություն և այլ գերատեսչություններ, ապա նման բան չէր լինի։

«Ինքս այս պահին ճանապարհին եմ, Սիսիանի տարածաշրջանից գնում եմ Վայոց ձոր, այն իրավիճակը, որը տիրում է սահմանին, մեր պատմության մեջ երբևէ ես չեմ տեսել, հայ գյուղացին գտնվում է անելանելի, հուսահատ վիճակում։ Հայ գյուղացին անիծում է պատկան մարմիններին, Պաշտպանություն նախարար, վարչապետ կոչվածներին, Կառավարության անդամներին։ Այս թրքաբարո մարդկանց մասին խոսելն ինձ համար տհաճ է, իմ շառավիղները Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից են, և ինձ համար այն մարդը, որն ամենաբարձր մակարդակով հայտարարում է Թուրքիայի հետ բարեկամություն անելու մասին, ինձ համար այդ մարդն անբարո է։ Նման մարդկանց ես համարում եմ, Նժդեհի բառերով ասած՝ հայի տականք»,- 168.am հետ զրույցում ասաց Տիգրան Եղոյանը։

Ըստ նրա, նոյեմբերի 16-ին, երբ թշնամին Սյունիքում դիմել էր ռազմական սադրանքի, մի քանի ընկերներով անմիջապես մեկնել են այնտեղ,  նրանց թույլ չեն տվել դիրքեր բարձրանալ, ասում է՝ ցավում է այն տղաների համար, որոնք զոհվեցին իշխանությունների դավաճանությունների և դավադրությունների պատճառով։

«Այս իշխանությունները կոտրեցին Սյունիքի ողնաշարը, իսկ Վայոց ձորն էլ սահմանակից դարձրեցին թշնամու հետ, բնակիչներն անընդհատ բարձրաձայնում են խնդիրների մասին, որ անասունները թշնամին գողանում է, անցնում են նրանց հսկողության տակ գտնվող տարածք ու անհետանում։ Վայոց ձորը, որտեղ մեծ թափով զարգանում էր անասնապահությունը, այսօր դատարկվում է, մարդիկ վաճառում են իրենց միակ ապրուստի միջոցը, որովհետև պահելու հնարավորություն չունեն, բռնել են գաղթի ճանապարհը»,- հավելեց Տիգրան Եղոյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մնացել է միայն մեկ ճանապարհ՝ համազգային դիմադրության ճանապարհը, որով նախ պետք է հասնեն ՀՀ ներկայիս իշխանությունների հեռացմանը, այնուհետև՝ արտաքին թշնամուն Հայաստանից ու Արցախից դուրս վռնդելուն։

«Օր առաջ նախ այս վիժվածքներից պետք է ազատվենք, իմ դեմ երկու քրեական գործ կա, այսօրվա իշխանություններն են սարքել։ Բայց սրանով ինձ չեն կարող լռեցնել, երեկ եկել էի Երևան՝ մասնակցելու համազգային դիմադրությանը, ու սրճարաններում տեսա անհոգ երիտասարդների, մարդիկ փողոցներում քայլում են, կարծես թե ոչինչ չի եղել, այսպես չի կարելի։ Մեզանից մեր հողերն են խլել, մեր հայրենիքն են ուզում խլել, իսկ այս անգործությունն ուղղակի հանցագործություն է։ Այս ողորմելիները չեն գիտակցում, թե ինչ են բերել մեր գլխին»,- շեշտեց նա։

Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ժողովուրդը պետք է պահանջի, որպեսզի վերականգնեն գնդակահարությունը, և հայրենիքը վաճառած ստահակները պետք է դատվեն ու գնդակահարվեն՝ պետական դավաճանության հոդվածով։

«Այդ կապիտուլյանտը դրածո է, և փառք Աստծո, որ մեր ժողովրդի այն մասսան, որը նրան էր ընտրել, արդեն գիտակցում է, թե ինչ ճակատագրական սխալ է գործել։ Նիկոլը մտածում է, որ ասֆալտ թափելով այս անգամ էլ կկարողանա ժողովրդին խաբել՝ չի ստացվելու, վստահ եմ, որ շուտով լինելու է շատ մեծ դիմադրություն։ Այս անգամ ժողովրդի փոթորկի առաջ որևէ մեկը չի կարող կանգնել ու որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից։ Արդեն 5-րդ ամիսն է, ես փորձում եմ օրինական զենք գնել, սահմանափակ է, չեն տալիս»,- ընդգծեց Տ. Եղոյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ երբեմն այս ու այնտեղից խոսակցություններ է լսում, որ պետք չէ դիմադրություն ցույց տալ թշնամուն, սա էլ այն դեպքում, երբ Ելփին գյուղը սահմանից շատ հեռու է, ու ամիսներ առաջ այնտեղ թշնամին արկ գցեց, ու դրա մասին չխոսեցին։

«Այս պահին գնացեք Սիսիան, կտեսնեք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ տնետուն ընկած, թափառաշրջիկ ողորմելիների նման համայնքների խոշորացման քարոզ են անում։ Նիկոլ կոչված պարազիտ մակաբույծն այսօր ձայն չունի, ինչքան ուզում են, թող քարոզ անեն։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ինձ ու իմ 38 ընկերներին թող զինեն, մենք բարձրանանք դիրքեր, իսկ չկրակել հրաման տվողին հենց տեղում կսատկացնեմ։ Եթե այդքան սիրում են մեր հողը, թող մեզ զինեն, մենք կբարձրանանք դիրքեր՝ հետ նահանջի ճանապարհ չունենք»,- եզրափակեց Տիգրան Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս