Բաժիններ՝

Մակրոնը հայտնել է, թե որ դեպքում Ֆրանսիան կարող է դեսպանատուն բացել Պաղեստինի Պետությունում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Պաղեստինի Պետությունում դեսպանատուն կարող է բացել միայն այն բանից հետո, երբ ազատ կարձակվեն Գազայի հատվածում պահվող բոլոր իսրայելցի պատանդները։ Ինչպես հայտնում է Le Monde-ն, Մակրոնն այս մասին ասել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես կկարողանամ դեսպանատուն բացել Պաղեստինում, հենց որ 48 պատանդները վերադարձվեն», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա կարծիքով՝ հենց այդ ուղին թույլ կտա հասնել ինքնիշխան և ապառազմականացված Պաղեստինի պետության կառուցմանը։

«Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների պահանջներն Իսրայելին պակաս լուրջ չեն լինի։ Նրանք են որոշելու Իսրայելի հետ համագործակցության մակարդակն այն միջոցառումների հիման վրա, որոնք նա կձեռնարկի պատերազմի դադարեցման և խաղաղության շուրջ բանակցությունների համար», – խոստացել է Մակրոնը։

Մակրոնը նաև հայտարարել է՝ ակնկալում է, որ արաբական երկրներն էլ կկատարեն իրենց պարտավորությունները, կճանաչեն Իսրայել պետությունը և նրա հետ նորմալ հարաբերություններ կհաստատեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930