Էլչին Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել այս ուղղությամբ 43 կիլոմետրանոց ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ

Անցյալ ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան:

Այս մասին «Austria Press Agency»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», – հայտնել է Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հսկայական հնարավորություններ կան։

Էլչին Ամիրբեկովը կարևոր քայլ է համարել այս ուղղությամբ 43 կիլոմետրանոց ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որը կապում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ։

«Խոսքը միայն Ադրբեջանի երկու մասերի վերամիավորման մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միացման մասին է», – ասել է նա՝ մեկնաբանելով նախագիծը, որը, ըստ նրա, ավանդաբար կոչվում է «Զանգեզուրի միջանցք» (չակերտները՝ Tert.am), բայց Վաշինգտոնում այն ​​անվանում են «Խաղաղության և բարգավաճման ճանապարհ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930