Բաժիններ՝

Եվրամիությունը Պաղեստինի համար դոնորների խումբ կստեղծի

Եվրամիությունը կստեղծի դոնորների խումբ՝ Պաղեստինին և Գազային աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Նյու Յորքում՝ Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովում, հաղորդում է Интерфакс-ը։

Նա նշել է, որ Պաղեստինի ինքնավարության գոյատևումը վտանգված է, ուստի ավելին պետք է արվի։

«Ահա թե ինչու մենք կստեղծենք դոնորների խումբ Պաղեստինի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Լեյենը հավելել է, որ ԵՄ-ն Գազայում պատերազմի սկզբից ի վեր Պաղեստինի վարչակազմին տրամադրել է 1,6 միլիարդ եվրո օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930