
Նյու Յորքի ոստիկանությունը սխալմամբ կանգնեցրել է Մակրոնի շարասյունը. նա զանգել է Թրամփին

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Նյու Յորքում մինչև Ֆրանսիայի դեսպանատուն Մակրոնը ոտքով է գնացել։
Նյու Յորքի ոստիկանությունը այլ մեքենաների հետ միասին կանգնեցրել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավտոշարասյունը, քանի որ այդ պահին ՄԱԿ–ի գլխամասի մոտով անցնում էր Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը (որտեղ տեղի է ունենում Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը)։ Այս մասին հայտննում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Էմանուել Մակրոնը փորձել է ելք գտնել իրավիճակից՝ զանգահարելով իր ամերիկացի գործընկերոջը՝ Թրամփին.
«Գուշակիր` որտեղ եմ։ Ես կանգնած եմ փողոցում, որովհետև այստեղ ամեն ինչ փակել են քեզ համար»։
Արդյոք գծի մյուս կողմում Թրամփն էր, հայտնի չէ, բայց փաստն ինքնին շփոթեցրել է անվտանգության աշխատակիցներին։
Փողոցը թեև ազատվել է, սակայն միայն հետիոտների համար։
Փոխարենը Ֆրանսիայի առաջնորդի կեսժամյա զբոսանքը ուրախացրել է անցորդներին, քանի որ ճանապարհին նա լուսանկարվել է ցանկացողների հետ։