«Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք՝ պատերազմ չէր սկսվի». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր իր նախաձեռնած ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք դիտարկում է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի մաս ճանաչելը։
«Մենք Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք՝ պատերազմ չէր սկսվի։ Ասում են՝ Ղարաբաղը տվեցին, Ղարաբաղը տալիս են։ Մենք այդ ամենն անեինք՝ պատերազմ չէր սկսվի, ի՞նչ կարիք կար պատերազմ անելու։
Ի դեպ, ես պատերազմի հենց առաջին օրը հայտարարեցի, որ՝ ժողովուրդ ջան, հենց այսօր էլ կարող եմ պատերազմը կանգնեցնել՝ պայմանով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մարզի կարգավիճակով մի բան պետք է լինի, այսինքն՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում միավորում է։ Էդ անողը լինեինք՝ պատերազմը չէր սկսի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այժմ մտածում է, թե ինչ պետք է աներ, և գուցե բաներ կան, որոնք հիմա էլ է սխալ անում։
«Գործընկերների հետ հիմա բաներ ենք քննարկում ու ասում՝ այս նյուանսը մեր ժողովրդին չենք ասել, սա էլ չենք ասել և այդպես տասնյակ նյուանսներ մենք մեր ժողովրդին չենք ասել և այսօր էլ չենք ասում։ Ձեզ մի գաղտնիք բացեմ՝ ես մտադրվել էի նոյեմբերի 9-ի կապակցությամբ ուղերձով հանդես գալ այս տարի և բացել մի շարք մանրամասներ և մի հետաքրքիր փաստ, որն ինձ համար անսպասելի էր, բնականաբար, ես եմ գրում իմ ուղերձները, գրեցի ուղերձը և հասա իմ մտածած պատմության կեսին, և ուղերձի կեսը ստացվեց մոտավորապես 80 էջ։ Մենք գործընկերների հետ քննարկեցինք ու հասկացանք, որ չարժե սա հիմա ասելը»,- շեշտեց Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում