Իսրայելում պաշտոնապես մեկնարկել է 5-11 տարեկան երեխաներին քովիդի դեմ պատվաստման արշավը

Նոյեմբերի 23-ին Իսրայելում պաշտոնապես մեկնարկել է 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին կորոնավիուսի դեմ պատվաստման արշավը: Այդ մասին  հաղորդել է Իսրայելի Kan ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ այս պահին պոլիկլինիկաներում եւ դպրոցների վարչություններում ստացվել են համապատասխան տարիքի 22 000 երեխաների պատվաստման պատվերներ նրանց ծնողներից:

Նոյեմբերի 22-ի երեկոյան եւս 440 երեխա է պատվաստվել մանկական առողջության կենտրոններում, նշում է Kan-ը:

Անցյալ շաբաթվա վերջին Իսրայել է բերվել Pfizer ընկերության արտադրության «շատ մեծ ծավալներով» մանկական պատվաստանյութ, ավելի վաղ հայտնել է Իսրայելի նախարաների կաբինետի ղեկավար Նաֆտալի Բենետը:

Նոյեմբերի 14-ին Իսրայելի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նախման Աշը հաստատել է գերատեսչության փորձագիտական խորհրդի հանձնարարականն սկսելու կորոնավիրուսի դեմ 5-ից մինչեւ 11 տարեկան երախաների պատվաստումը:

12 տարեկան եւ բարձր տարիքի դեռահասներին Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել հունիսի վերջին: ԱՄՆ-ի Pfizer ընկերության պատրաստուկով Իսրայելի բնակիչների պատվաստման ազգայն արշավն սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացել է 6,26 միլիոն իսրայելացի, երկրորդը՝ 5,76 միլիոն, երրորդը՝ 4,1 միլիոն իսրայելացի (երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 9,3 միլիոն):

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները թույլատրել են 5 – 11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրոսի դեմ Pfizer-ի արտադրության պատրաստուկով:

Ավելի վաղ այդ պատվաստանույթը համանման հավաստագրում է ստացել 12-ից մինչեւ 15 տարեկան երեխաների ատվաստման համար եւ կիրառման հավանություն է ստացել 16 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս