Մարտի 17-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ էին ընտրում: Ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը՝ 144 ձայնով։
Օգնության նոր փաթեթը կներառի հրետանային արկեր, HARM հրթիռներ, հակատանկային զինամթերք, գետային նավակներ և այլ սարքավորումներ։
«Թրամփի փաստաբանական թիմը պատրաստվում է հնարավոր մեղադրանքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 18-ին Արցախի օկուպացված Թալիշ գյուղ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Թալիշ գյուղի ուղղությամբ մեր ունեցած հաջողությունները մեծ նշանակություն ունեցան պատերազմի հետագա ընթացքի վրա: Միաժամանակ, սա բարձրացրեց ժողովրդի և բանակի ոգին, որովհետև Թալիշ գյուղի ռազմավարական նշանակությունը բոլորին է հայտնի»:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը լքելու է իր պաշտոնը:
Նեթանյահուն պնդում է, որ բարեփոխումները վերականգնելու են կառավարության և Գերագույն դատարանի միջև իշխանության հավասարակշռությունը:
Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որը 2015-2018 թվականներին զբաղեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ 2023-ին Ուկրաինայում ստեղծված իրավիճակում շրջադարձ կլինի։
Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով այս հարցերին՝ նշեց, որ Ալիևի բոլոր հայտարարությունները, սկսած 2003 թվականից, այսինքն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնելու տարվանից, պետք է բաժանել երեք մասի՝ 2003-2018, 2018-2020 թվականներ և 2020 թվականից հետո։
Ռուսաստանը միշտ բաց է բանակցային գործընթացի համար և հարգում է Ուկրաինայի վերաբերյալ չինական ծրագիրը:
«Ես կարծում եմ, որ ղարաբացիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի»,- այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքների հնարավորությանը:
«Ալիևի հայտարարություններում և պահվածքում որևէ բան չի փոխվել, իրենք այն պլան-մաքսիմումը, որ ունեին ի սկզբանե, առավել ևս՝ 2018 թվականից սկսած, երբ Հայաստանում իրենց հետ համագործակցող իշխանություն ունեցան, իրենք որևէ կերպ չեն շեղվել իրենց օրակարգից և դրան էլ համահունչ հայտարարություններ են անում:
Նա ընդգծել է, որ ակնկալում ենք գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը:
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ:
«ՀՀ-ն հետաքրքրված է Եվրոպայի հետ հարաբերություններով»,- այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը մերժելու՝ ՀՀ որոշմանը:
Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդն Իրանի վերաբերյալ սև ցուցակում Է ներառել 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց:
Լեհաստանում կհայտնվի ԱՄՆ զինված ուժերի առաջին մշտական կայազորը:
«Տասնյակ-հազարավոր ռուսաստանցիներ բավականին հարմարավետ ապրում են ՀՀ-ում»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստան ժամանելուց հետո ասել է, որ Պեկինը և Մոսկվան հուսալի գործընկերներ են:
Հայկական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ մասնակցել եռակողմ նախարարական հանդիպման Մոսկվայում: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը:
«Եթե խոսենք կատեգորիաներով, որ ավարտվել է օկուպացիան, որը շարունակվում էր ոչ մեկ տասնամյակ, և սկսվել է ագրեսիա, ապա ոչ մի խնդիր չենք լուծի»,- այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր է ՌԴ-ն պատրաստվում նախաձեռնել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ ադրբեջանական նոր ագրեսիայի կանխման համար:
Twitter-ում նման տեղեկություն է հայտնել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցը (UN SDSN) հրապարակել է 2023թ-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների կարծիքին, որպես կողմի ոչ լրիվ անաչառ տեսակետ։ Սակայն, սա այդ դեպքը չէ, փաստաբանները բերեցին միայն ու միայն համոզիչ փաստեր։
Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։
Դա կլինի առաջին երկիրը, որը Չինաստանի ղեկավարն այցելում է մարտի 10-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո:
Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում անցկացված բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են աշխատել ապաէսկալացման, «հետագա բռնության կանխարգելման» ուղղությամբ:
Լավրովը կարևորել է նաև քաղաքական սերտ շփումները՝ նշելով, որ դրանք շարունակական են լինելու։
Finnair ավիաընկերությունը հայտարարել Է, որ պատրաստ է փոխադրումների պահանջարկը մեծանալու դեպքում ինքնաթիռները փոխարինել ավելի տարողունակ ինքնաթիռներով:
Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: