2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետում նշված է, որ «ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:
2023 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,9 տոկոս, իսկ 2023 թվականի տասնմեկ ամիսների տնտեսական աճը՝ 6,9 տոկոս։
Մշակույթի ոլորտում կան քիչ թվով հեղինակություններ, ովքեր իրենց անունը, վաստակը զրոյացնում են՝ մանր չինովնիկների քարոզչական լուսանկարներում որպես մոդել հանդես գալով։ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություններ է անում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու անթույլատրելիության դեմ, բողոքի խրոխտ ձայն է բարձրացնում հայոց պատմությունն աղավաղելու առիթով, բայց այդ նույն ակադեմիայի անդամների մեծ մասը հոտնկայս դիմավորում է բոլոր այդ արհավիրքները հեղինակած իշխանության ղեկավարին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանից Լեհաստանի տարածքը հատած անհայտ օբյեկտի հետ կապված իրավիճակին և պահպանում է զգոնությունը: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է X-ի իր միկրոբլոգում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը: Նա նաև շեշտեց՝ Հայաստանը չունի տնտեսության այնպիսի ծավալ, որ կարողանա օգտվել այդ ճանապարհներից, բեռներ տեղափոխել, հետևապես, սխալ է ասել, թե Հայաստանն այդ հորիզոնական ճանապարհների կարիքն ունի։
Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն 11 բարձրաստիճան սպա է զոհվել: Այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի տարեվերջյան թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա։ «Տելեգրամ» ալիքի իր էջում այս մասին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումների համատեքստում:
Իրանցի քաղաքագետ Ալի Սալամին գտնում է, որ 2024 թվականին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գործընթացները զարգանալու են մեկ ուղղությամբ և տալու են մեկ հարցի պատասխան։
Ռուսական հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան։
Ֆրանսիայում շամպայնի վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 20%-ով։ Դրանք նվազել են ծախսերի աճի պատճառով․ հայտնում է BFM-ը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որոնցում մերժել է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալու կողմերի հրավերը:
Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկ Միխայիլ Բենիմինին՝ զանգերի կենտրոնների՝ ներդրումային խարդախության գլոբալ ցանցի գործով: Այս մասին հաղորդում է իշխանական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Արցախի փրկության գործում Սփյուռքը ևս պետք է գին վճարի։
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։
«Ակնկալվում է, որ 2024 թվականը Հարավային Կովկասի համար վճռորոշ տարի է լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի եվրոպագետ, ռեգիոնալ հարցերով վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին։
Գործակալությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում «օգնել է կանխել Ուկրաինայում միջուկային վթարը»՝ չհստակեցնելով, թե խոսքը ինչի մասին է։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ սահմանապահները Լարեկ կղզու շրջակայքում պարեկության ժամանակ հայտնաբերել են կասկածելի մոտորանավակ, որում եղել են նախկինում ծովահենությամբ զբաղված երկու իրանցիներ։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է զենք։
Նախարարը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջապես կա լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցող ընկերություն, որը 25 նոր էլեկտրամոբիլներով է աշխատում:
Ռոբերտ Խաչատրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար էր նշանակվել 2022 թվականի ապրիլի 27-ին։
Հյուսիս-հարավի մասով մյուս ուրախալի նորությունն այն է, որ ճանապարհի հարավային հատվածում վերջապես գործընթաց են սկսել․ մրցույթի արդյունքում Քաջարանից Ագարակ տանող 32 կմ հատվածի շինարարության համար կա հաղթող ընկերություն:
Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները հանգուցալուծում ստանան, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։
Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ իր երկիրը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ մեծացրել է տնտեսական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցության որոշիչ գործոններից են։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7 տոկոս:
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն։
Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առընթեր ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է: Հանձնաժողովի անդամների թվում են Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության, հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության պետերը: