
Ադրբեջանի ՊՊԾ պետին հեռացրել են Ադրբեջան-ՆԱՏՕ հանձնաժողովի կազմից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առընթեր ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է: Հանձնաժողովի անդամների թվում են Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության, հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության պետերը:
Ցանկից հանվել է «Ադրբեջանի Հանրապետության հատուկ պետական պահպանության ծառայության» պետը։
Փոփոխությունները կատարվել են նախագահական հրամանագրով։