Սա ոչ լավ է, ոչ վատ, սա զուտ նշանակում է, որ աշխարհաքաղաքական խաղերի հերթական «մարտադաշտը» լինելու է մեր տարածաշրջանը։ Ըստ այդմ, անկախ արևմուտքի կամ Ռուսաստանի հանդեպ ունեցած համա կամ հակակրանքի, հորդորում եմ չմոռանալ, որ նախ և առաջ մենք ՀԱՅ ենք։
Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան է արտահանվել 251,532 մլն դոլարի արտադրանք, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Այս մասին հայտու են ՀՀ ՊՆ-ից։
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, անդրադառնալով վերը նշված զարգացումներին, նշեց՝ ցավում է, որ այս իշխանությունները իրենց ուզածն անգամ չեն կարողանում ձևակերպել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը շատ ուղիղ ասում է՝ ի՞նչ եք ուզում մեզանից՝ ասեք։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաք:
Արժե օգտագործել՝ համապատասխան տեղերում ցույց տալու համար, որ Ադրբեջանի այսօրվա իշխանությունների նպատակը ոչ թե ՀՀ հետ սահմանազատումն է կամ Արցախը սեփական կազմում ունենալը, այլ՝ ՀՀ ամբողջական բռնազավթումը։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն:
Սեփական դիմումի համաձայն՝ Լուսինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ին ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։ Այս մասին Մարտիրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության միջոցով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունները օրենքով սահմանված կարգով կարող են չեղարկվել միայն ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում․
Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու։
Սեպտեմբերի 19-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը:
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հասցեին հնչեցրած պատվին և արժանապատվությանը արատավորող արտահայտությունների վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում 18.07.2022 թվականին կայացրել է վճիռ և Արմեն Գևորգյանի հայցն մերժվել է: Նման հայտարարությամբ է եկել Արմեն Գևորգյանի փաստաբանական խումբը։
Օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժն իր հարձակողական գործողությունների արդյունքում այս ուղղությամբ ունեցել է որոշակի հաջողություններ։
Թշնամին ամրանում է նոր գրավված տարածքներում, կատարում ինժեներաամրաշինական աշխատանքներ, իսկ պետությունը ոչինչ չի անում Հայաստանի տարածքն ազատագրելու համար՝ մեծացնելով նոր տարածքների գրավման հավանականությունը։
Ղազախստանում ժամանակավոր արգելք է սահմանվել ավտոմոբիլային տրանսպորտով ածխի արտահանման վրա՝ ի շահ տեղական սպառողների:
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ասում են, որ ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը, նույնիսկ Վրաստանի մի հատվածը։ Նույնիսկ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո մենք ոչ թե թևակոխելու ենք խաղաղության դարաշրջան, այլ հակառակը՝ պատերազմի հավանականությունն ավելի է մեծանալու»։
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին:
Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությա՞ն, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան։
Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է Թուրքիայում դեսպան նշանակել դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին։
Աբրահամյանը հավելել է, որ շնորհակալ է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ անձնապես չճանաչելով այդ պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու, անցած տարիներին ազատ ինքնադրսևորման, մասնագիտական համեստ կարողություններն ու ներուժս պետությանն ու հայրենիքին ծառայեցնելու հնարավորություն տալու համար։
Այս առաջխաղացումով Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել. Գառնիկ Դավթյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի ու Նիկոլի համատեղ «մաթեմատիկան» է։ Արդեն խոսվում է 207 զոհի մասին։ Մինչդեռ համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մեր նահատակների թիվը մինչև անգամ հասնում է 500-ի։
Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։ Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ։
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաեւն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է սենատի մամուլի ծառայությունը:
Ինչպես 2010թ․ Վիկիլիքսը, այնպես էլ 2024թ․ Վիկիլիքս-2-ը գաղտնազերծել է ԱՄՆ մի շարք փաստաթղթեր, հաշվետվություններ։ Ուշագրավ է 2022թ․ սեպտեմբերին ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից հետո ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի հրապարակումը․
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Տաջիկստանի արտաքին գործերի փոխնախարար Սոդիք Իմոմին հայտնել է 41 մարդու մահվան մասին Ղրղզստանի հետ սահմանին զինված բախման ընթացքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կընդունի ավելի քան 20 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը: Խոսքը Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Հարավային Կորեայի և Վենեսուելայի դեսպանների հավատարմագրերի մասին է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։