«Եթե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք հերքելու միայն մեկ ձև կա»․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի ու Նիկոլի համատեղ «մաթեմատիկան» է։ Արդեն խոսվում է 207 զոհի մասին։ Մինչդեռ համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մեր նահատակների թիվը մինչև անգամ հասնում է 500-ի։
Եթե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք հերքելու միայն մեկ ձև կա – հրապարակել մեր զոհերի ու անհայտ կորածների ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը։
Մեր հող ու ջրի համար նահատակված մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հարգելու համար նվազագույնը պետք է նրանց անունները բացահայտել հանրության առջև։ Դա ամենա-ամենանվազագույնն է։ Եվ քանի դեռ դա չի կատարվել, յուրաքանչյուրս իրավունք ունենք հիմնավորապես կասկածել պաշտոնական վիճակագրությանը»։