«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված անձը եղել է ԱՄՆ դեսպանն Ուկրաինայում»․ Ալեքսանդր Հարությունյան

Սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանոթացեք, տիկին Քրիստինա Քվիեն։ Նա ԱՄՆ Նախագահ Բայդենի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված անձն է։ Ի տարբերություն ՀՀ-ում վերջին երկու իրավաբանական կրթություն ունեցող դեսպանների, տիկին Քվիենը ռազմավարական ուսումնասիրություններոի գծով մագիստրոսի կոչում է ստացել Միացյալ Նահանգների բանակային քոլեջում և 2020-2022թթ եղել է ԱՄՆ դեսպանն Ուկրաինայում։

Սա ոչ լավ է, ոչ վատ, սա զուտ նշանակում է, որ աշխարհաքաղաքական խաղերի հերթական «մարտադաշտը» լինելու է մեր տարածաշրջանը։ Ըստ այդմ, անկախ արևմուտքի կամ Ռուսաստանի հանդեպ ունեցած համա կամ հակակրանքի, հորդորում եմ չմոռանալ, որ նախ և առաջ մենք ՀԱՅ ենք։

Միևնույն ժամանակ ՌԴ-ն իրեն շատ ավելի դաշնակցավարի է դրսևորում մեր թշնամիների նկատմամբ, իսկ ՀԱՊԿ-ը ավելի շատ աջակցում է ազերիներին քան մեզ։

Կենացները քաղցրանում են»։

Տեսանյութեր

Լրահոս