Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան է արտահանվել 251,532 մլն դոլարի արտադրանք, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Հայաստանից Վրաստան ներմուծմանը ևս զգալի աճել է։ Geostat-ի տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին 7 ամսում ՀՀ-ից Վրաստան է ներմուծվել 341,954 մլն դոլարի արտադրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է՝ 272 հազար 178 մլն դոլար։

2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան արտահանված թոփ ապրանքատեսակները հետևյալն են.

  • թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ 32,639 մլն դոլար,
  • բուլդոզերներ, գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 12,106 մլն դոլար,
  • ածխածնային պողպատից ձողեր՝ առանց հետագա մշակման՝ 10,941 մլն դոլար,
  • պարարտանյութ՝ հանքային կամ քիմիական, ազոտական՝ 10,783 մլն դոլար,
  • շաքարային հավելումներ պարունակող ջրեր, այդ թվում՝ հանքային՝ 6,446 մլն դոլար,
  • խոզի միս թարմ կամ սառեցված՝ 5,258 մլն դոլար,
  • թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 4,821 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս