Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Սեփական դիմումի համաձայն՝ Լուսինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ին ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։ Այս մասին Մարտիրոսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության միջոցով:

«Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։ Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար»,-գրել է Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930