Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալություն (BRSA) տվյալների համաձայն՝ երկրում տիրող ինֆլյացիայի պայմաններում առօրյա կարիքների նպատակով բանկերից քաղաքացիների վերցրած պարտքերը գնալով աճում են:
2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը գերազանցել է 8,440 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով այն գերազանցել է 22,830 մլրդ լարին։
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Գազայի հատվածում հակամարտության սրման հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 15,5 հազարը, ավելի քան 41 հազար մարդ վիրավորվել է:
«Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է անցնում։ Այդ ճանապարհները եղել են։ Փչել են, անունը դրել խաչմերուկ։ Այստեղ խաչմերուկ չկա։ Սա Արևելքից Արևմուտք ճանապարհ է։ Այդ «Խաղաղության խաչմերուկի» պատվիրատուն Ադրբեջանն ու Արևմուտքն են։ Հերթական դավաճանությունն է։ Սա նշանակում է՝ վերացնել Սյունիքի մարզը, մասնատել ու խաղաղ գրավել Հայաստանը»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները նոր մանրամասներ են ներկայացրել թուրք-բրիտանական բանակցություններից, Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման հարցում։ Այս մասին հայտում է ermenihaber.am-ը։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին Իրաքին կոչ է արել շարունակել հակաիրանական ահաբեկչական խմբավորումների ջախջախումը արաբական երկրի Քուրդիստանի շրջանում և հեռացնել նրանց սահմանամերձ շրջաններից, գրում է Tasnim-ը։
Աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ ներկայումս զգում է գլոբալ տաքացման հետևանքներն իրենց առողջության վրա, յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ մարդ մահանում է էկոլոգիայի հետ կապված հետևանքների պատճառով, որոնք կարող էին կանխվել:
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը չեն ցանկանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Սպիտակ տունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆիլիպինների ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Alibaba Group Holding-ի հիմնադիր Ջեք Ման կոչ է արել «փոփոխություններ և բարեփոխումներ» անել ընկերությունում։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբին, որը Հայաստանում է Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Շաբաթ օրը կոնֆերանսին ուղղված իր գլխավոր ելույթում Ֆրանցիսկոս պապը կրկնեց հանածո վառելիքից հրաժարվելու իր կոչը:
Գազայի կառավարական լրատվամիջոցների գրասենյակի գլխավոր տնօրենը «Ալ Ջազիրա»-ին հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի։
«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները՝ դանդաղ երթեւեկելով փողոցներում:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արևմուտք vs Ռուսաստան գաղափարախոսական կռիվների մեջ մեր ներքաշվելը վնաս է նաև այն առումով, որ Ռուսաստանը սեփական գաղափարախոսական պրոդուկտ չի առաջարկում։
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգում է՝ Հայաստանում մի խումբ կինոռեժիսորներ իրենց ընդդիմադիր հայացքների համար արժանացել են իշխանությունների սահմանած պատժին. Չեն կարողանում ֆինանսավորում ստանալ իրենց նախագծերի համար։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանող և մեկնող 17 չվերթ հետաձգվել է, ևս չորս չվերթ չեղարկվել է, հայտնում է kommersant.ru-ն:
Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։
«Թուրքիան աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների վրա հաստատել իր ազդեցությունը։ Փաստորեն, սա Թուրքիայի համար ոչ միայն կոնկրետ պանթուրքիստական նպատակների համար է, այլ իր համաշխարհային ամբիցիաներն ավելի հասանելի դարձնելու»,- հավելեց ակադեմիկոսը։
ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, ՀԱՄԱՍ-ին` Իսրայելի դեմ պատերազմում և կշարունակի օգնել երկուսին էլ: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «աշխարհի ամենահզոր երկիրն է», իսկ ամերիկյան բանակը «աշխարհում ամենաուժեղն է»։
ԱՄՆ բանակի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության խոսնակ Ռոբ Ֆիլիպսը Nikkei Asia-ին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2024 թվականին։
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին արդեն ժամանել է Բաքու։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովն էր հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։
Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP28) շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն։
Ազգային կողմնորոշումը գիտության մեջ այնքան էլ կարևոր չէ, որովհետև գիտնականը պետք է վեր լինի ազգային պատկանելությունից, չեզոք ու արդարացի քննի հարցը, բայց ճիշտ եք. այն ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի կողմից ներկայացված էին և սեպտեմբերի 19-ից հետո եկել էին տարածաշրջանում իրողությունը գնահատելու, կարելի է ասել, որ քաղաքականացված հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ այդքան էլ բռնության հետքեր չկան, ու զարմացել են, թե ինչո՞ւ է Արցախի ժողովուրդը լքել այն:
30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին:
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել բոլոր կանանց և երեխաներին, որոնք պատանդ են պահվել հոկտեմբերի յոթին սկսված հարձակումից ի վեր, Al Jazeera հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին։
Կողմերը նախատեսում են քննարկել առևտրատնտեսական, ներդրումային և միջազգային համագործակցության հարցեր։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի դեմ, որը, ըստ Թրամփի, ոչնչացնում է ժողովրդավարությունն ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը: