Թուրքիայի քաղաքացիների վարկային պարտավորությունները կազմում են ընդհանուր առմամբ 90 մլրդ դոլար
Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալություն (BRSA) տվյալների համաձայն՝ երկրում տիրող ինֆլյացիայի պայմաններում առօրյա կարիքների նպատակով բանկերից քաղաքացիների վերցրած պարտքերը գնալով աճում են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիայի տնտեսությունում միլիոնավոր աշխատողների ունեցած եկամուտերի աճի տեսակարար կշիռը նվազում է, բանկային քարտերի միջոցով տրամադրված վարկերի թիվն աճում է:
Նշվում է, որ 2023-ի առաջին 10 ամսում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական վարկերն աճել են 34.4 տոկոսով, իսկ դեբետայինները 119.2 տոկոսով՝ կազմելով շուրջ 1 տրիլիոն լիրա (շուրջ 35 մլրդ դոլար) (Թուրքիայի ազգային դրամական արժույթ):
Ընդհանուր առմամբ նույն ժամանակահատվածում տրամադրված վարկերն աճել են 59 տոկոսով և կազմել 2.5 տրիլիոն լիրա (շուրջ 90 մլրդ դոլար):