Հռոմի պապը բոլոր կրոններին կոչ է արել միավորվել շրջակա միջավայրի «գիշատիչ» ավերածության դեմ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հայտարարել է, որ աշխարհի բոլոր կրոնները պետք է միավորվեն՝ ընդդիմանալով շրջակա միջավայրի «գիշատիչ» ավերածություններին, հայտնում է Reuters-ը։
86-ամյա պոնտիֆիկոսը նախատեսում էր նախագահել Հավատքի տաղավարի բացումը Դուբայում C0P28 կլիմայական համաժողովի ժամանակ, սակայն թոքաբորբը ստիպեց նրան մնալ Վատիկանում:
Հռոմի պապի ուղերձն ընթերցել է պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։
«Կրոնները, որպես մարդկության խղճի ձայն, հիշեցնում են մեզ, որ մենք մահկանացու էակներ ենք, որոն անսահմանության կարիքն ունեն», – նշել է Հռոմի պապը:
«Քանի որ մենք իսկապես մահկանացու ենք, մենք ունենք մեր սահմանները, և կյանքը պաշտպանելը նաև ենթադրում է դիմակայել ամենակարողության ագահ պատրանքին, որը ոչնչացնում է մեր մոլորակը», – շեշտել է նա:
Կրոնները, նրա խոսքերով, «պետք է շտապ գործեն հանուն շրջակա միջավայրի», նրանց անդամներին սովորեցնեն «սթափ և եղբայրական կենսակերպ» ընդունելու՝ վատնելու փոխարեն, և աշխատեն վերադառնալու բնության մեծության մասին անհատական խորհրդածությանը:
Շաբաթ օրը կոնֆերանսին ուղղված իր գլխավոր ելույթում Ֆրանցիսկոս պապը կրկնեց հանածո վառելիքից հրաժարվելու իր կոչը: