Նոր մանրամասներ կործանիչների թեմայով Թուրքիա-Մեծ Բրիտանիա բանակցություններից
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները նոր մանրամասներ են ներկայացրել թուրք-բրիտանական բանակցություններից, Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման հարցում։ Այս մասին հայտում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի միջև կայացած հանդիպումից հայտնի է դարձել, որ Անկարան պատրաստվում է ընդհանուր առմամբ 40 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ գնել։ Գործարքը բաղկացած կլինի երկու փուլից։ Առաջին փուլում կգնվի 20 միավոր կործանիչներ։
Նշվում է նաև, որ Թուրքիան արագացնելու է սեփական արտադրության «KAAN» կործանիչների՝ երկրի զինված ուժերի շահագործմանը հանձնելու գործընթացը։
Նշենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը: