Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է Բայդենի դեմ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի դեմ, որը, ըստ Թրամփի, ոչնչացնում է ժողովրդավարությունն ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը:

«Այս արշավն արդար խաչակրաց արշավանք է մեր երկիրը Բայդենից և Բայդենի վարչակազմի հանցագործներից ազատելու համար», – ասել է նա դեկտեմբերի 2-ին Այովա նահանգում աջակիցների հետ հանդիպմանը:

Թրամփը համոզված է, որ Բայդենը «ոչ թե պաշտպանում է ամերիկյան ժողովրդավարությունը, այլ ոչնչացնում է այն»։

«Ուզում են վերահսկել, թե ինչ եք ասում, ուզում են վերահսկել ձեր սոցիալական մեդիան, ուզում են վերահսկել, թե ինչ մեքենա եք վարում, ուզում են ամեն ինչ փոխել, այս մարդիկ հիվանդ են»,- ասել է հանրապետականը։

«Ես խոստանում եմ, եթե ինձ վերադարձնեք Սպիտակ տուն, նրանց իշխանությունը կավարտվի: Ամերիկան կրկին ազատ երկիր կլինի», – ասել է Թրամփը։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել նախագահի պաշտոնում։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել էր 2022 թվականի նոյեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031